Բորել. ԵՄ-ն անցումային թիմի հետ ներգրավվածության նոր փուլ է սկսում Հարավային Կովկասում
ԵՄ-ն անցումային թիմի հետ ներգրավվածության նոր փուլ է սկսում Հարավային Կովկասում, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման վերջնական նպատակով: Այս մասին ասվում է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
Նշվում է, որ այսօր Հայաստանում ԵՄ մոնիտորինգի խումբը (EUMCAP), որը գործարկվել է հոկտեմբերին, ավարտում է իր մանդատը։
«Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների միջև պայմանավորվածության հիման վրա հոկտեմբերի 20-ին EUMCAP-ը տեղակայվել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ տեղում իրավիճակը վերահսկելու, վերլուծելու և զեկուցելու համար։
Մոնիտորինգի հարցով 40 եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ է եղել և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը: Այսօր մենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման նոր փուլ ենք սկսում անցումային թիմով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու վերջնական նպատակով:
Այս ֆոնին Խորհուրդը, համաձայնեցնելով Հայաստանի իշխանությունների հետ, որոշել է, որ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMM Georgia) օգնության ժամանակավոր խումբ կուղարկի Հայաստան՝ անվտանգության իրավիճակի մասին ԵՄ իրազեկությունը բարձրացնելու և պլանավորման ու երկրում հնարավոր քաղաքացիական առաքելության և նախապատրաստման մեջ իր ներդրումն ունենալու համար։ Անցումային պլանավորման օգնության խումբը կաջակցի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, որն իրականացվում է ԵՄ աջակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.