Ռուբեն Վարդանյան․ Բլոկադան շարունակվում է. Ճանապարհին դեռ մնացել են ադրբեջանցիներ
Արցախի բլոկադան շարունակվում է. չնայած տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, բայց դա այդպես չէ, որովհետև ճանապարհի կողմերում մնացել են ադրբեջանցիները, որոնք կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ուզենան: Այս մասին Facebook-ի իր էջի լայվում նշել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Իրենք պետք է լրիվ դուրս գան և չխանգարեն մեքենաների շարժմանը: Դա միակ ընդունելի որոշումն է, որովհետև եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնեն ու որոշեն՝ ինչ մեքենա թողնեն, ինչ մեքենա չթողնեն, դա դառնում է անցակետ ստեղծելու հնարավորություն»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը խոսեց նաև Արցախի շրջաններում տեղի ունեցած հանդիպումների մասին. «Այդ հանդիպումները ցույց տվեցին ձեր պատրաստությունը, ձեր էներգիան, արդարության պահանջը: Շատ ուրախ եմ, որ մենք նույն ձև ենք մտածում, որ միասին ենք: Այո, վիճակը շատ անկայուն է, պարզ չի բոլորի համար: Մենք պետք է այս իրավիճակում ունենանք հստակ անվտանգության երաշխիքներ, և մենք դեռ շատ գործ ունենք անելու»,-ընդգծեց պետնախարարը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.
-
2025-07-09 05:08
Надеемся, что скоро будет заключено мирное соглашение между Азербайджаном и Арменией, заявил госсекретарь США Марко Рубио на заседании кабинета президента страны Дональда Трампа.
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.
-
2025-07-09 05:02
Группа компаний "Ташир" призывает правоохранительные органы Армении действовать строго в рамках законодательства, исключая любые элементы давления. Об этом говорится в заявлении пресс-службы ГК.