ԱԽ քարտուղար․ Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք
Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ-ի կապը Հայաստանի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի կողմից կատարվող աշխատանքին՝ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ նախօրեին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հարցը, հասցեական կոչեր են եղել, պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ. «Ե՛վ Հայաստանի ՀԿ-ները, և՛ հայկական այլ կազմակերպություններ և միջազգային տարբեր կառույցներ կոչեր են հնչեցրել, որպեսզի Լաչինի միջանցքի բացվի: Շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի»,- ասաց նա՝ նշելով, որ Լաչինի միջանցքի առումով Հայաստանն աշխատում է միջազգային հանրության հետ:
«Հենց այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն աշխատում է, և բոլոր այն կառուցակարգային, ինստիտուցիոնալ հնարավորությունները, որ տալիս է ՄԱԿ-ն իր Անվտանգության խորհրդի կառույցի շրջանակներում, փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով կիրառել, աշխատանքներ կատարել: Եթե կլինեն արդյունքներ, դրանք կհրապարակվեն»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ դա կլինի ՄԱԿ-ը թե ԵԱՀԿ-ն, թե ԵԱՀԿ ՄԽ-ը, առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որպեսզի կարողանանք հանգուցալուծել այս իրավիճակը»,- նշեց ԱԽ քարտուղարը՝ ընդգծելով, որ իրավիճակը վտանգավոր է նաև այն տեսանկյունից, որ 120 հազար հայ Արցախում շրջափակման մեջ է և հումանիտար ճգնաժամի առջև է կանգնած:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».