Последние новости

Սաղաթելյան. Տպավորություն է, թե կան բազմաթիվ պատրաստի առաջնորդներ, փրկիչներ, և մենք խանգարում ենք իրենց

Ինչ պետք է անի ընդդիմությունն այս իրավիճակում, որ չի անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք երեք ուղղությամբ շատ հստակ և հետևողական աշխատանք ենք անում: Այն գործիքները, այն հնարավորությունը, որն ունի ընդդիմությունը փորձում է լիարժեք իրականացնել: Ընդդիմությունից չես կարող պահանջել, որ կազմակերպի երկրի պաշտպանությունը, որովհետև ընդդիմությունը չունի բանակ, լիազորված չի պետության անունից արտաքին քաղաքականություն վարելու: Այսինքն այն մեղադրանքը՝ բա ընդդիմությունն ինչի՞ չի անում, պետք է հասկանանք, որ ընդդիմությունը չունի այդ հնարավորությունը, իսկ ցանկությունը բավարար չէ:

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը և ինչ կարող է անել: Նախ, հանդես եկանք ԱԺ արտահերթ նիստով, շատ կրևորելով հրատապությունը և փորձելով ամբողջ աշխարհին Հայաստանի միասնական տեսակետ ներկայացնել: Տապալեցին: Երկրորդ ուղղությունը, որ գիշեր-ցերեկ աշխատում ենք, միջազգային կազմակերպություններն են, խորհրդարանական, բարեկամական երկրներն են, դրանք մեր բոլոր հնարավորություններն են արտաքին ճակտում պահելու Արցախի ու Հայաստանի շահերը: Այստեղ հատկապես ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով, Հայ դատի գրասենյակներով 24 ժամվա ռեժիմով գիշեր-ցերեկ, Կիպրոսից մինչև Կանադա, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իրանում, Ռուսաստանում երեք տիպի աշխատանք են տանում: Մենք ունենք այդ կարողությունները, լոբբիստական գրասենյակները: Տարբեր երկրներում իրականացնում ենք բողոքի ակցիաներ, հարցը հանրայնացնելու, ներկայացնելու տարբեր երկրների կառավարություններին: Երկրորդը դիվանագիտական և լոբբիստական աշխատանքն է:Դուք տեսել եք բազմաթիվ դատապարտող հայտարարություններ խորհրդարանների, պետական գործիչների, կոնգրեսականների կողմից: Դրանց մեծ մասը եղել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների շնորհիվ»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ունեն մի գաղափար, որ արդեն ներկայացրել են Արցախի գործընկերներին, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում պետք է ստեղծվի օպերատիվ շտաբ Հայաստանի և Արցախի աշխատանքները համադրելու, այն համահայկական մակարդակի դարձնելու. «Այսինքն պետության բացակայության պայմաններում պետք է լինի մի կենտրոնմ, որտեղից հնարավոր կլինի մեր բոլոր աշխատանքները համադրելու, ուղղորդելու, հունավորելու և ավելի մեծ համահայկական բնույթ տալու համար: Հույս ունեմ՝ առաջիկա օրերին դա մի ու արյուն կստանա»:

Հարցին, թե ինչու ընդդիմությունը փողոցային ակցիաներ չի անում, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Ինչ-որ շրջանակներ տպավորություն էին ստեղծել, թե ազգը եռում է, բոլորը պատրաստ են դուրս գալ փողոց, նաև դաշտում կան բազմաթիվ պատրաստի առաջնորդներ, փրկիչներ, գործիչներ ու կա ինչ-որ մի խումբ ի դեմս ինձ և իմ մի քանի գործընկերների, որ խանգարում են իրենց: Սենց վատ վիճակ չի եղել վերջին

 Երկու տարվա ընթացքում, բոլորի համար պարարտ հող կար դրոշը վերցնելու, ինչ-որ մի բան անելու: Սա լավ հնարավորություն էր բոլորին, որ փորձեին ու տեսնեին՝ ով է խոսքից գործի անցնում, ով է փորձում»:

Նրա խոսքով, կրկին պետք է կազմակերպել ժողովրդին, չհամակերպվել այս իրավիճակի հետ, շարունակել պայքարը. «Ես չեմ գտնում, որ ռեսուրսները սպռված են և այլևս ոչինչ անել հնարավոր չէ: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ