Սալիվանը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել լարվածությունը թուլացնող քայլեր դիտարկել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։
Զրույցների ընթացքում կողմերը գնահատել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։
«Կողմերը հաստատել են, որ կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով բանակցություններին։ Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք կդառնան»,- ասված է հաղորդագրությունում։
Նա նաև մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման և այդ իրավիճակից բխող հումանիտար հետևանքների կապակցությամբ և կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.
-
2025-07-14 05:43
По одному представителю со стороны Израиля и протурецкого правительства Сирии встретились в Азербайджане в субботу, 12 июля, передает агентство AFP со ссылкой на источники в дипломатических кругах в Дамаске.