Բժիշկների համաշխարհային ասոցիացիան Բաքվին կոչ է անում ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով
Բժիշկների համաշխարհային ասոցիացիան հումանիտար ճգնաժամում հայտնված հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու հրատապ գործողությունների կոչ է անում:
Տարածած հաղորդագրությունում կազմակերպությունը նշում է՝ ճգնաժամը հետևանք է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակման, որը հանգեցրել է ավելի քան 120 հազար մարդու՝ բժշկական օգնությունից կտրվելուն: «Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չեն կարողանում ստանալ պարենի մատակարարումներ ու բուժօգնություն, հիվանդները տարածաշրջանում չեն կարողանում տեղափոխվել հիվանդանոց Հայաստանի մայրաքաղաք Երևանում», - ասված է հաղորդագրությունում:
Ասոցիացիայի խորհրդի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտարարել է. - «Հիվանդները մահվան վտանգի տակ են, քանի որ չեն կարողանում ստանալ իրենց դեղորայքը և հասնել հիվանդանոց: Մենք հորդորում ենք Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով՝ խուսափելու համար այդ վատթարացող հումանիտար ճգնաժամից: Դա կարևորագույն ճանապարհ է կենսական նշանակություն ունեցող պարենի և բժշկական մատակարարումների համար»:
Azatutyun.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.