Վերին Շորժայի ղեկավար․ Կրակոցների ձայնից արթնացանք, մեկ ժամից ավելի կրակել են
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից այս գիշեր հնչած կրակոցները բնակիչների մոտ խուճապ չեն առաջացրել, նրանք շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
«Մոտ երկու տարի է՝ այս վիճակն է։ Սովորել ենք արդեն, բնակիչները հանգիստ են։ Գիշերը ժամը երկուսի կողմերին սկսվեցին կրակոցները, այդ ձայներից արթնացանք։ Գյուղացիներից որոշները տներից դուրս եկան, որոշները մնացին ներսում։ Մեկ ժամից ավելի որոշակի դադարներով կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ»,- նշեց Երանոսյանը։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր՝ դեկտեմբերի 22–ի լույսի 23–ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.