Օվերչուկ․ ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի օգտագործման նոր հնարավորությունները
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը նշանակալի թեմա է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։
«Երկկողմ հարաբերություններում համագործակցությունը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում չափազանց կարևոր թեմա է», - ասել է Օվերչուկը։
Նա հայտարարել է, որ կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ այս ոլորտում։
Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ռուսական ձեռնարկությունները մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքներին։ Վերանորոգման մեծ մասն իրականացվել է Ռուսաստանի կառավարության վարկի միջոցներով։ Նոր էներգաբլոկի արժեքի հաշվարկներն իրականացնում է նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկություններից մեկը ՝ Rusatom Energy Projects-ը։ Տվյալներն առայժմ մոտավոր կլինեն, բայց մեկնարկային կետ կդառնան տեխնիկատնտեսական հիմնավորման համար, որը պետք է պատրաստ լինի 2025 թ.–ի վերջից ոչ ուշ։
Ենթադրվում է, որ էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000 կամ 1200 մեգավատ։ Այս երկու տարբերակների համար էլ դիտարկվում են ռեակտորների ռուսական նախագծեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.