Последние новости

ՌԴ ՊՆ. ԱՄՆ-ն Ուկրաինայում վտանգավոր վարակների փորձեր է անցկացրել

ՌԴ պաշտպանության նախարարությունը Պենտագոնի սպառնալիքի նվազեցման գործակալության (DITRA) հաշվետվության ընդլայնված տարբերակի հասանելիություն է ստացել, ինչը հաստատում է, որ Ուկրաինայի տարածքում հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների փորձեր են արվել։ Տեղեկությունը հայտնել է Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների 9-րդ ամփոփիչ խորհրդաժողովից հետո կայացած ճեպազրույցում:

«Ավելի վաղ մենք ներկայացրել էինք Ուկրաինայում ծավալած գործունեության մասին DITRA-ի զեկույցը, որը հրապարակել էր մի ամերիկյան հասարակական կազմակերպություն։ Պենտագոնը փաստաթուղթը լուրջ գրաքննության ենթարկեց՝ ամբողջությամբ հեռացնելով տեղեկությունների մոտ 80 տոկոսը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հասանելի է դարձել այս զեկույցի ընդլայնված տարբերակը, որը բացահայտում է կենսաբանական նախագծերի մասնագետների և ղեկավարների անունները, պաշտոնները, ներգրավված լաբորատորիաների ցանկը, ինչպես նաև փաստեր, որոնք հաստատում են հատկապես վտանգավոր վարակների հարուցիչների փորձերի անցկացումը»,-ասել է գեներալը։

Նրա խոսքով՝ Կենսաբանական զենքի կոնվենցիայի խորհրդաժողովում ամերիկացիները հատկապես ցավագին են արձագանքել վերջնական փաստաթղթում ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից Կոնվենցիայի գծով պարտավորությունների խախտման և նրանց կողմից ռազմակենսաբանական գործունեություն ծավալելու փաստերն արձանագրելու առաջարկներին:

Կիրիլովը հստակեցրել է, որ որպես փաստարկներ ներկայացվել են տեսանյութեր, որոնք արտացոլում են ՌԴ և միջազգային փորձագետների դիրքորոշումը, ինչպես նաև ականատեսների և ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքի նվազեցման գործակալության ծրագրերի մասնակիցների ցուցմունքները:

«Նրանցից մեկը ԱՄՆ ցամաքային զորքերի գիտահետազոտական ինստիտուտի նախկին աշխատակից Ռիչարդ Բոշերն է, որը ևս մեկ անգամ հաստատել է Պենտագոնի կողմից ֆինանսավորվող ուկրաինական կենսաբանական լաբորատորիաներում վտանգավոր պաթոգենների հետ աշխատանքներ իրականացնելու փաստը»,-ասել է Կիրիլովը:

Նա նշել է, որ բացի այդ, ԱՄՆ-ն արգելափակում է Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի գործողությունը խոշոր դեղագործական ընկերությունների շահերի լոբբինգի պատճառով։

«Տեղեկություններ կան, որ ուկրաինական նախագծերի շրջանակում անավարտ մնացած հետազոտությունները Պենտագոնն ակտիվորեն տեղափոխում է Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի պետություններ։ Ամերիկյան ռազմական գերատեսչության համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն պետությունները, որոնց տարածքում արդեն կան կենսաբանական մեկուսացման բարձր մակարդակ ունեցող լաբորատորիաներ»,-ասել է Կիրիլովը։

Նրա խոսքով` Արևմուտքն արգելափակել է կենսաբանական զենքի չտարածման ռեժիմի ամրապնդմանն ուղղված ռուսական նախաձեռնությունները, ԱՄՆ-ն ուղղակիորեն հայտարարել է, որ թույլ չի տա փաստաթղթերով ամրագրել ստուգման ընթացակարգերի անցկացման անհրաժեշտությունը։

Կիրիլովը հիշեցրել է, որ Ռուսաստանը մի շարք նախաձեռնություններ է առաջարկել կենսաբանական զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման և Կենսաբանական զենքի կոնվենցիայի շրջանակում վստահության միջոցների կատարելագործման համար: Առաջարկվել է վերսկսել կոնվենցիայի համար իրավաբանորեն պարտավորեցնող արձանագրություն մշակելու բանակցությունները, որն արդյունավետ ստուգման մեխանիզմ կունենա և կներառի պաթոգեն միկրոօրգանիզմների, տոքսինների, մասնագիտացված սարքավորումների ցուցակները և համապարփակ բնույթ կկրի։

Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարի խոսքով՝ Կենսաբանական զենքի կոնվենցիայի ստուգման մեխանիզմի ուղղությամբ աշխատանքը վերսկսելու ցանկացած նախաձեռնության արգելափակումը հաստատում է, որ Վաշինգտոնը թաքցնելու բան ունի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ