ՀՀ-ում Բելառուսի դեսպան․ Մեր հարաբերություններում խնդիրներ ստեղծելու փորձեր են արվում
Խնդիրներ, իհարկե, միշտ գոյություն ունեն թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից, բայց ես հայ-բելառուսական հարաբերությունները նորմալ եմ գնահատում։ Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 26-ին ասել է Հայաստանում Բելառուսի Արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
«Մենք այլ ելք չունենք։ Մենք միասին ենք արդեն քանի տարի։ Հարաբերությունները զարգանում են դրական հունով։ Ես քաղաքական հարցերի մասին չեմ խոսում, որոնք միշտ գոյություն ունեն որոշակի երկրների միջև։ Բայց մեր հարաբերությունները նորմալ են։ Այսօր մեր նախագահը և Հայաստանի վարչապետը ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանն են մասնակցելու։ Ես գիտեմ, որ նրանք շփվում են։ Վերջերս Բելառուսի վարչապետն էլ էր եկել»,- նշել է նա։
Մեզ հետ զրույցից հետո դեսպանն արդեն «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական ուղղությունները» համաժողովի ժամանակ ավելացրել է. «Քաղաքական ինչ-որ պահեր կան, բայց ես կարծում եմ, որ այդ առումով խնդիրներ չկան։ Դրանք փորձում են նետել, փորձում են խնդիրներ ստեղծել որոշ գործիչներ թե՛ մեզ մոտ, թե՛ Հայաստանում, որպեսզի այդ հարաբերությունները պատշաճ մակարդակի չլինեն կամ որպեսզի այնպիսին չլինեն, ինչպիսին առաջ էին»,- ավելացրել է դեսպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 07:50
Турция следит за ходом мирных переговоров Еревана и Баку, ожидает подписания соглашения, "удовлетворяющего законные требования Азербайджана". Об этом, как передает РИА Новости, заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган.
-
2025-07-05 07:48
По завершении акции в поддержку бизнесмена и мецената Самвела Карапетяна с заключительным словом выступил его племянник – Нарек Карапетян.
-
2025-07-05 07:38
Услышав известную оценку Самвела Карапетяна, Никол Пашинян увидел для себя угрозу. Об этом в беседе с Alpha News заявил политолог Бениамин Матевосян.
-
2025-07-05 07:13
Лидер маленького кружка, опасаясь потерять собственное кресло, пытается нейтрализовать фактор и влияние личности Самвела Карапетяна в нашей общественной, политической жизни. Об этом заявила в своем выступлении на митинге в защиту бизнесмена Самвела Карапетяна 4 июля депутат от блока «Армения» Анна Григорян.