Փարիզում հարյուրավոր քրդեր ցույցի են դուրս եկել ի հիշատակ սպանված ակտիվիստների
Հարյուրավոր քրդեր Փարիզում ցույցի են դուրս եկել ի հիշատակ դեկտեմբերի 23–ին սպանված քրդական համայնքի երեք ներկայացուցիչների, ինչպես նաև 2013-ի հունվարին սպանված երեք ակտիվիստների, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին։
Ցուցարարների երթը սկսվել է կեսօրին Փարիզի 10-րդ օկրուգի Դանգան փողոցից, որտեղ տղամարդը գնդակահարել էր քրդական համայնքի երեք ներկայացուցիչների։ Ակցիայի մասնակիցները երթով անցնել են Լա Ֆայեթ փողոցով, որտեղ 2013թ. հունվարին սպանվել էին երեք այլ քուրդ ակտիվիստներ: Կազմակերպիչները ցուցարարներին կոչ են անում կարգուկանոն հաստատել և կատարել ոստիկանության պահանջները։
Դեկտեմբերի 23–ին 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ օկրուգի քրդերի մշակութային կենտրոնի մոտ գտնվող փողոցում, նա ձերբակալվել է։ Հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է քրդական համայնքի ներկայացուցիչը, զոհվածները երեք քուրդ ակտիվիստներ են: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել կանխամտածված սպանության գործով։
Հաջորդ օրը հազարավոր քրդեր դուրս էին եկել Փարիզի Հանրապետության հրապարակ՝ իրենց բողոքն արտահայտելու հրաձգության կապակցությամբ, որը նրանք համարում են ահաբեկչական գործողություն ՝ ուղղված քրդական համայնքի դեմ։ Ցուցարարները կարծում են, որ կրակոցների հետևում Թուրքիան է կանգնած և հակաթուրքական կարգախոսներ են վանկարկում։
Ցույցը սկզբում խաղաղ է եղել, սակայն ինչ-որ պահի մասնակիցները հարձակվել են անցնող մեքենաների վրա։ Ցուցարարների միջև ծեծկրտուք է սկսվել։ Հետո նրանք սկսել են փակել փողոցները՝ ձեռք ձեռքի բռնած շղթաներ կազմելով։
Ավելի ուշ իրավիճակը թեժացել է. ցուցարարները սկսել են վնասել ավտոբուսների կանգառները, շրջել մեքենաները, հրկիզել աղբամանները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.