Վերին Լարսի անցակետի հնարավորությունների ընդլայնման աշխատանքները շարունակվում են
Վերին Լարսի անցակետի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև բեռների և ավտոմեքենաների ձևակերպման ընթացակարգերի օպտիմալացման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Սուխում-Ցխինվալ տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Միաժամանակ նա մանրամասներ չի ներկայացրել՝ նախընտրելով շրջանցել դրանք։
«Նաև լոգիստիկ նոր երթուղիների ստեղծման ակտիվ աշխատանքներ են տարվում։ Դրանք կարող էին լուրջ աջակցություն և հենարան դառնալ մեր փոխադարձ առևտրաշրջանառության համար։ Հատկապես նոր աշխարհաքաղաքական պայմաններում»,- նշել է Վոլվաչը։
Նա նաև ընդգծել է, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը միայն զարգանում է։ Հատկապես ՏՏ, լոգիստիկայի, մեքենաշինության, բազային գիտության, կրթության և պետական կառավարման ոլորտներում: Ընդ որում, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ առանձին քաղաքապետարանների մակարդակով։
«Գիտեք, որ մենք ստեղծել ենք Ռազմավարական մշակումների համատեղ կենտրոն, որը ներկայացրել ենք մի քանի ամիս առաջ։ Մինչ օրս կենտրոնը ձեռնամուխ է եղել լայնածավալ, բավականին լուրջ նախագծերի մշակմանը։ Կարծում եմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք տեսնել այդ աշխատանքի արդյունքները»,- ասել է փոխնախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.