Գեղամ Ստեփանյան․ Ադրբեջանը ճանապարհը փակ է պահելու այնքան, որքան կարողանա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի ժողովուրդը 14 օր շրջափակման մեջ լինելով՝ չի փոխել և չի փոխելու իր դիրքորոշումը. իր որոշումը վերջնական է, որ որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի լինելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։
«Սա ամենակարևոր ուղերձն էր, որ հղվել է միջազգային հանրությանը։ Ի ուրախություն մեզ՝ պետք է նշեմ, որ միջազգային մեդիաներ ինչ-որ չափով անդրադարձել են այս հարցին։ Կարծում եմ՝ տարբեր երկրներում որոշում կայացնողներին ի գիտություն է գնացել այդ ուղերձները, որոնք հղվել են Ստեփանակերտից։ Ուժեղ ուղերձ էր, որ որևէ ձևով մեզ վրա ճնշում գործադրելով մեր կամքը չեք ընկճի, մեր որոշումը չեք փոխի, ցանկացած պարագայում Արցախում ապրողը հայը պնդելու է, որ Ադրբեջանի կազմում ինքը չի լինելու»,- ընդգծեց ԱՀ ՄԻՊ-ը։
Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանը ճանապարհը փակ է պահելու այնքան, որքան կարողանա. «Այսինքն՝ այդ ճնշումը մշտապես գործադրելու է արցախցիների նկատմամբ։ Ես չեմ բացառում, որ թեկուզ վաղը բացելու պարագայում 10 օր հետո նորից չի փակելու Ադրբեջանը, որովհետև հանցավոր որևէ արարք Ադրբեջանի կողմից ես չեմ բացառում»։
Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի նկատմամբ պատժիչ միջոցներ կիրառի. «Այլապես մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատժելիության մթնոլորտում է աշխատում»։
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է Արցախը կտրված է աշխարհից ու Հայաստանից։ Մոտ 120 հազար արցախցի մնացել է շրջափակման մեջ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ճանապարհի՝ փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։ Ամեն օր Հայաստանից 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:40
Армения готова быть суверенным негосударством. Именно это было сказано на пресс-конференции Пашиняна, пишет в своем телеграм-канале соучредитель Группы Альтернативных проектов Ваге ОВАННИСЯН.
-
2025-07-18 11:45
На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.
-
2025-07-18 11:43
Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.