«Հրապարակ». ՔՊ-ՈՒՄ ՉԿԱ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՊԱՏԱԿ. ԻՐԱՐ ԱՏՈՒՄ ԵՆ ԵՎ ՏԱԿ ԵՆ ՓՈՐՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունում անհաշտ մթնոլորտ է ձևավորվել, կան խմբեր, որոնք մինչև հոգու խորքն ատում են իրար և իրար տակ են փորում։ Օրինակ, վարչապետի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են լարվել, ըստ այդմ՝ նրանց թիմակիցների փոխհարաբերություններն էլ են անկառավարելի դարձել։
Խիստ սրված են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Դրանք անվերադարձ փչացել են այն պահից, երբ Ալեն Սիմոնյանը քար է գցել Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախագահ դառնալու երազանքի վրա՝ առաջարկելով և ամեն ինչ անելով, որ այդ պաշտոնը զբաղեցնի Վահագն Խաչատուրյանը։
Խմբակցությունում էլ կան մի քանի փոքր խմբեր, որոնք միմյանց չեն հանդուրժում։ Եվ բոլորը միայն տանել չեն կարողանում Արսեն Թորոսյանին, ով բացահայտեց ՔՊ ընտրությունների կեղծիքները։ Երբեմնի հեղափոխական թիմակիցների շահերն ու նպատակներն այլևս խիստ տարբեր են, չկա գաղափարական միասնություն, և ամենակարևորը՝ նրանք տարբեր եկամուտներ ունեն, ինչն ամենամեծ դժգոհությունների պատճառն է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.