Բաքուն ցանկանում է, որ Հայաստան ԵՄ նոր առաքելությունները համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
Բաքուն հայտարարել է, որ Հայաստան Եվրամիության նոր առաքելություն ուղարկելու հետ կապված հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ այժմ արդեն ձևավորվում է նոր առաքելություն։ «Ներկայումս Եվրամիության մասնագետները պլանավորում են կատարում, որպեսզի որոշեն, թե ինչով է զբաղվելու հերթական առաքելությունը և դրա շրջանակները։ Այդ առաքելությունը լինելու է Հայաստանի տարածքում, բայց մենք կարծում ենք, որ դրա հետ կապված հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»։
Նրա խոսքով, քանի որ առաքելությունն աշխատելու է հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, նրա գործունեությունը «շոշափում էԲաքվի շահերը»։ «Ուստի մենք բացեիբաց հայտարարել ենք Եվրամիությանը, որ մեր ակնկալիքներն այն են, որ պետք է լինի մտքերի փոխանակում, և այդ հարցը պետք է համաձայնեցվի մեզ հետ»։
Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դեռևս չի ստացել որևէ փաստաթուղթ և զեկույց՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքի արդյունքների հետ, որն իր աշխատանքն ավարտել է դեկտեմբերի 19-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 12:06
Конференция «Религиозная свобода: сохранение армянского духовного, культурного и исторического наследия в Нагорном Карабахе» завершилась принятием итогового заявления, призывающего скоординированным международным действиям по защите армянского религиозного и культурного наследия, прав человека его народа и будущей безопасности армянской нации.
-
2025-06-02 11:13
В Горисе стартовала 5-ая Конференция по децентрализованному сотрудничеству Армения-Франция.
-
2025-06-02 11:09
Азербайджанская пресса непрерывно пишет об атаках пашиняновской власти против Первопрестольного Святого Эчмиадзина, пишет секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-06-02 11:07
Министерство внутренних дел Армении закупило 15 полицейских машин Volvo. Sputnik Армения ознакомился с контрактом.