Ավանեսյան. Արցախում օր օրի խորանում է հումանիտար ճգնաժամը
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամն օր օրի խորանում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք, հումանիտար ճգնաժամը դեռ պահպանվում է ու օր օրի ավելի խորանում, որովհետև թե՛ դեղորայքի, թե՛ սննդի, թե՛ մանկական կերերի և այլ անհրաժեշտ պարագաների պաշարներն ամեն օր սպառվում են»,– ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով` թեև Հայաստանից որոշակի քանակով բեռներ հաջողվել է Կարմիր խաչի միջոցով տեղափոխել Արցախ, բայց դա չի նշանակում, թե իրավիճակը կարգավորվում է։
Ավանեսյանը նշեց, որ Արցախում կան նաև հրատապ օգնության կարիք ունեցող հիվանդներ, քննարկվում է նրանց ՀՀ տեղափոխելու, նրանց անհրաժեշտ բուժօգնությունը հնարավորինս հասանելի դարձնելու հարցը։
«Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր արցախյան գործընկերների հետ։ Երևանի մեր բժիշկներն Արցախի իրենց գործընկերների հետ անմիջականորեն աշխատում են պացիենտների բուժական օգնությունը տեղում առկա միջոցներով, սարքավորումներով ապահովելու համար։ Այսինքն` գտնվում են կապի մեջ, խորհրդատվություն են տալիս։ Այս իրավիճակում արվում է հնարավորը։ Բայց մենք օր առաջ սպասում ենք այս իրավիճակի հանգուցալուծմանը, քանի որ կարծում ենք` ուղղակի անլսելի է, որ 21-րդ դարում 120 000 մարդ գտնվի շրջափակման մեջ»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարըը կապի մեջ է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և պարբերաբար թարմ տեղեկություններ է փոխանցում Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
«Ակնկալում ենք ԱՀԿ–ի մանդատի շրջանակում որոշակի քայլեր, ճնշումներ, նաև հարցը միջազգային բոլոր ատյաններում բարձրացնելու ուղղությամբ։ Ստացել ենք որոշակի պատասխաններ, աշխատանքներ տարվում են, այդ թվում` հարցը սրելու, այլ ատյաններին տեղյակ պահելու ուղղությամբ, որ հնարավոր չէ այլևս` այս իրավիճակը որոշ ժամանակ էլ պահպանվի։ Մարդկանց բժշկական օգնությունը պետք է կազմակերպվի, ու ճանապարհը պետք է բացվի։ Սա նաև մարդկանց կյանքին սպառնացող իրավիճակ է, ու եթե այսպես շարունակվի, մարդկանց կյանքին ու առողջությանը լուրջ վնաս կհասցվի»,– ասաց Ավանեսյանը։
Դեկտեմբերի 14–ին Ավանեսյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով դիմել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.