Անկարան և Մոսկվան սկսել են Թուրքիայում գազային հանգույցի նախագծի գործնական իրականացումը
Անկարան և Մոսկվան սկսել են գազային հանգույցի նախագծի գործնական իրականացումը Թուրքիայում, հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը նախաամանորյա ժողովի ժամանակ։
«Այժմ մենք Թուրքիայի հետ միասին սկսել ենք այս երկրում գազային հանգույցի նախագիծ մշակել: Այս որոշումն ընդունվել է երկու պետությունների ղեկավարների մակարդակով, և մենք արդեն սկսել ենք դրա գործնական իրականացումը»,- ասել է Միլլերը, փոխանցում է РБК-ն։
Նրա խոսքով, գազային հանգույցը կօգնի ապահովել բնական գազի շուկայում թափանցիկ և արդար գնագոյացումը։
Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Թուրքիայում «խոշորագույն գազային հանգույց» ստեղծել՝ Եվրոպա մատակարարումների համար։ Նա առաջարկել է վառելիքը, որը նախկինում ԵՄ էր մատակարարվում «Հյուսիսային հոսք» գազատարով, վերաուղղել Թուրքիայի տարածքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է Պուտինի նախաձեռնությունը։ Կողմերը հանձնարարել են համապատասխան գերատեսչություններին սկսել աշխատանքներն այս հարցով, մանրամասնել է նա։ Էրդողանը գազային հանգույց կառուցելու համար որպես հարմար վայր նշել է Թրակիան (Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածը, որտեղ գտնվում է Ստամբուլը)։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.