Մտահոգիչ է. ՄԻՊ-ը` «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը:
Նշենք, որ առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, ՀՀ տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը:
«Միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները»,–նշել է Գրիգորյանը։
Այս առումով միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում պաշտպանը եզրահանգել է, որ նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման։
«Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները»,–նշել է Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն։
Պաշտպանը կոչ է անում նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները։
Հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում։ Որպես հիմնավորում նախարարությունը նշում է, որ ռազմական դրություն հայտարարելու նպատակն է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել ՀՀ–ի վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում։
Նշենք, որ ըստ առաջարկվող փոփոխության` ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 10:00
Кампания премьер-министра Армении Никола Пашиняна и Анны Акопян "Обучение – это модно" содержит коррупционные риски и элементы злоупотребления служебным положением. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал председатель Палаты аудиторов, руководитель инициативы "Армения-это я" Наири Саркисян.
-
2025-06-10 09:50
Спрос россиян на авиабилеты в Париж и Барселону на предстоящее лето вырос в два раза по сравнению с аналогичным периодом 2024 года, в то же время популярность Сеула и Тбилиси снизилась примерно на 20%. Об этом говорится в результатах исследования сервиса для планирования путешествий OneTwoTrip, сообщает ТАСС.
-
2025-06-10 09:47
В Армении проживают 75 тыс. мигрантов при общей численности в 2,9 млн. человек. Такие данные представляет Global relocate.
-
2025-06-10 09:47
Колумнист Sputnik Армения Арман Абовян разобрал вероятные схемы, по которым внешние кураторы пытаются добиться фактического подчинения или уничтожения ААЦ как последнего оплота армянского национального самосознания.