Последние новости

ՀՀ օմբուդսմեն․ Միայն միջազգային հանրության գնահատականները մեզ չեն բավարարում

Ես ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեին կոչ եմ արել առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Այս մասի դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը կեղծում է իրականությունը, ուստի առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է։

Գրիգորյանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը չի ապահովում մարդու իրավունքներն Արցախի բնակիչների համար, և դա հիմք է ՄԱԿ գործողությունների համար։

«Ինչ վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ապա նա մանդատով կարող է ավելին անել, քան անում է հիմա, բայց կա իրական հնարավորության խնդիրը։ Հայաստանը և Արցախն անում են ամեն ինչ, որպեսզի այդ մանդատն օգտագործվի ավելի արդյունավետ և ավելի լայն։ Մենք նաև ՄԻԵԴ-ին տեղեկացրել ենք, որ հումանիտար շրջափակումը շարունակվում է, և 120 հազար մարդ գտնվում է հումանիտար ճգնաժամի վիճակում»,- ընդգծել է օմբուդսմենը։ Նա հույս է հայտնել, որ ՄԻԵԴ-ի արձագանքը կլինի արագ և իրավիճակին համարժեք։ «Միայն միջազգային հանրության գնահատականները մեզ չեն բավարարում, քանի որ իրավիճակը չեն փոխում»,- ասել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ