Զախարովա․ Ինչպե՞ս է տեղի ունեցել հարկադրանքը. կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ
Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում՝ փաստեր չներկայացնելով, և ընդ որում՝ կոնկրետ նշում են երկիրը, և ոչ թե որպես միտման են մասին խոսում՝ անմիջականորեն հավակնություններ ներկայացնելով երկրին, ապա բարի եղեք փաստերով ներկայացնել դրանք։ Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնք իբր վկայակոչվում են, որ դրանք եղել են, դե, ուրեմն ցույց տվեք, պատմեք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն հարկադրում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին, միանալ միութենական պետությանը։
«Իսկ կարելի՞ է մի հարց. ո՞ւմ են վկայակոչում մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին։ Այն մասին, որ նրանց հարկադրում են։ Ի՞նչ փաստեր են վկայակոչում։ Կա՞ն ինչ-որ փաստեր, թե ինչպես է տեղի ունեցել հարկադրանքը. բարեկամական իրադրությունո՞ւմ, կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ հարկադրանքը։ Ինչպե՞ս են հարկադրել։ Պետք է, չէ՞, հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Թե՞ մարդը վեր է կացել և ասում է. «Գիտեմ, որ հարկադրել են։ Անգամ հիշում եմ, բայց չեմ հիշում թե ով և չեմ հիշում, թե ինչպես։ Հասկանո՞ւմ եք, որ պետք է գոնե ինչ-որ փաստեր լինեն։ Եթե մարդիկ նման հայտարարություն են անում՝ փաստեր չներկայացնելով, և, ընդ որում, կոնկրետ հիշատակում են երկիրը, և ոչ թե որպես միտում են խոսում, այլ անմիջականորեն հավակնություն են ներկայացնում երկրին, ապա բարի եղեք, ամրագրեք դա փաստերով։ Չէ՞ որ փաստերը, որոնք իբր վկայակոչվում են, թե իբր դրանք եղել են. դե, ցույց տվեք, պատմեք։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բան ասել ի հավելումն այն բանի, ինչն ասվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից այն մասին, որ ռուս պաշտոնյաներից ոչ մեկը երբեք նման ոչ մի բան չի ասել։ Ես նկատի ունեմ Հայաստանի միանալը միութենական պետությանը։ Դե, այս տեսակ բոլոր արտահայտությունների գնահատականները տրվել են։ Եվ մեկ անգամ ևս. ինչ-որ բան գոնե պե՞տք է ներկայացնել։ Եվ, ի դեպ, նույնը կարելի է ասել այն պնդման մասին, որ մենք, իբր, Երևանին պարտադրում ենք իր կողմից չվերահսկվող մի ինչ-որ միջանցք Հայաստանի տարածքով։ Սա ֆեյք է, ինչի մասին նույնպես բազմիցս խոսել ենք։ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ճանապարհներ, այդ թվում, Հայաստանի հարավում երկաթուղային ճյուղի վերականգնման հետ կապված։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ոչ Երևանը, ոչ Բաքուն, այնպիսին է, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն երկրին, որի տարածքով այն անցնում է»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 13:42
Записи, которые Следственный комитет представил задержанным сотрудникам компании Самвела Карапетяна, сфабрикованы, пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники в адвокатском сообществе.
-
2025-07-09 13:40
Адвокат архиепископа Баграта Галстаняна, Ованес Худоян не исключает новые посягательства на Первопрестольный Эчмиадзин. Свое мнение он выразил на пресс-конференции 9 июля, отвечая на вопрос о возможности «нового нападения» силовиков и связи происходящего с выборами 2026 г.
-
2025-07-09 13:38
Премьер Армении Никол Пашинян с помощью внутреннего террора хочет исключить сопротивление перед новыми уступками Азербайджану. Об этом сказала журналистам представитель оппозиционного блока "Армения" Анна Григорян.
-
2025-07-09 13:31
Никол Пашинян 9 июля с рабочим визитом отправляется в Объединённые Арабские Эмираты.