Հունվարին 3 մարզպետները կհանդիպեն ԵՄ նոր դիտորդական խմբի հետ
Ադրբեջանի կողմից 2022թ–ի սեպտեմբերի 12-13-ին ռազմական հարձակման ենթարկված ՀՀ երեք մարզերի մարզպետները 2023թ–ի առաջին օրերին կհանդիպեն Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելության խմբի հետ։
Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Մենք կներկայացնենք մեր խնդիրներն ու կլսենք իրենց, թե ընդհանրապես ինչպիսի հարցերի շրջանակում պետք է քննարկումներ իրականացնենք։ Բայց մենք արդեն մեր հանդիպումնրի ընթացքում այնքան ենք բարձրաձայնել բոլոր խնդիրների մասին, որ ինձ համար գոնե պատկերն ամբողջական տեսանելի է, թե ինչպիսի աշխատանքներ է պետք իրականացնել»,– ասաց Սարգսյանը։
Մարզպետի խոսքով` առաջնայինը մարզի սահմանամերձ բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների, քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումն է, ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈւ–ի հետքաշումը։
Կարեն Սարգսյանը մանրամասնեց, որ ԵՄ նախորդ ` կարճաժամկետ առաքելության դիտորդները մարզում 24-օրյա հերթապահություն են իրականացրել, պարբերաբար այցելել սահմանի տարբեր հատվածներ։
«Օրվա տարբեր ժամերի իրենց կարող էինք հանդիպել սահմանի տարբեր հատվածներում։ Եվ դա շատ լավ էր, երբ բնակիչները ևս տեսնում էին իրենց առաքելությունն իրականացնելիս»,– ասաց Գեղարքունիքի մարզպետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.