Իրանի հարավում և հարավ-արևելքում մեկնարկում են ամենամյա լայնածավալ զորավարժությունները
Իրանի հարավում և հարավ-արևելքում մեկնարկում են ամենամյա լայնածավալ զորավարժությունները։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալ, կոնտրծովակալ Հաբիբոլա Սայարին ասել է, որ ամենամյա զորավարժությունները կանցկացվեն Ջասկի շրջանում, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ զորավարժությունները ուղղված են զորքերի մարտունակության բարձրացմանը, որոնց կազմում են հետևակային, զրահատանկային, ցամաքային զորքերի մեքենայացված ստորաբաժանումներ, սուզանավեր, նավեր և բանակային նավատորմի ռեյնջերներ՝ ռազմավարական կործանիչներով։
Նա ասել է, որ կտեղակայվեն ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչներ։
Սայարին նշել է, որ զորավարժությունները տարածաշրջանային միասնության ազդանշան կուղարկեն տարածաշրջանի երկրներին՝ հավելելով, որ «Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հնարավոր է հասնել, եթե ապավինենք տարածաշրջանի երկրների ուժին և միասնությանը առանց արտաքին ուժերի ներկայության»: «Պատմությունը ցույց է տալիս, որ օտար երկրները արևմտյան Ասիայի տարածաշրջան ոչինչ չեն բերել, բացի անապահովությունից, պատերազմից և օկուպացիայից», - ասել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.