Ռուբեն Վարդանյան. Եթե մոնիթորինգ է արվում, թող այս տարածաշրջանի բոլոր հանքերում կատարվի
Մենք պետք է ամեն կերպ խնդիրը ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաև հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարևոր է: Այս մասին Արցախի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ադրբեջանի շահերը սպասարկում են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն կերպ խնդիրը ներկայացնել իբր բնապահպանական տեսանկյունից։ Այդ տեղեկատվական պայքարում մենք շնորհակալ ենք Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և աշխարհի շատ այլ երկրներում ապրող բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խնդրով, տարբեր միջոցներով բարձրացնում են թեման և փորձում են ուշադրություն հրավիրել իրական պատճառների վրա։ Խնդրի կրողը մենք ենք, և մեզ թվում է, որ միջազգային արձագանքը քիչ է, բայց իրականում դա այդպես չէ: Մենք պետք է ամեն կերպ ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաև հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարևոր է»,- ընդգծել է նա։
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը որևէ մեկի պահանջով չէ, միակ նպատակն ապացուցել է, որ որևէ բնապահպանական նպատակ Ադրբեջանը չի հետապնդում:
«Ադրբեջանն աշխարհին սա փորձում է ներկայացնել որպես էկոլոգիական լուրջ խնդիր։ Մենք և ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն ենք հայտնել, որ եթե կա անհրաժեշտություն, կարող ենք դադարեցնել հանքի շահագործումը, հրավիրել միջազգային բարձրակարգ մասնագետների՝ մոնիթորինգ կատարելու։ Մենք վստահորեն մի բան ենք ասում՝ եթե մոնիթորինգն անհրաժեշտություն է, դա կանենք մենք՝ որպես կառավարություն, որպես պետություն՝ ընկերության ղեկավարության հետ միասին։ Երկրորդը՝ դա կանենք բարձրակարգ մասնագետներով, երրորդը՝ եթե մոնիթորինգ է արվում, թող այս տարածաշրջանի բոլոր հանքերում դա կատարվի ։ Եկեք դիտարկենք նաև մյուս հանքերը, որոնք գտնվում են հարևան պետությունում, որովհետև մենք էլ անհանգստություն ունենք նրանց շահագործման վերաբերյալ: Մենք վստահ ենք, որ մեր հանքի շահագործման չափանիշները շատ բարձր են»,- ասել է Վարդանյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.