Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑ Է՝ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Արցախցիների գլխավոր մտահոգությունն այդքան պարենի, վառելիքի ու դեղորայքի հետ կապված խնդիրները չի, որքան ապագայի նկատմամբ անորոշությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաև նշել է. «Շրջափակման հետևանքով արցախցիները մեծ դժվարությունների առաջ են կանգնած՝ այն որևէ մեկին չի շրջանցել։
Անհարմարություններ, լուրջ անհանգստություն, հիասթափություն, նյարդային իրավիճակ և, իհարկե, այս ամենը հաղթահարելու կամային մեծ հատկանիշներ։
Բայց կրկնում եմ՝ մարդիկ իրենց մեջ մեծ ուժ ունեն՝ սա էլ կհաղթահարեն, բայց բոլորի մոտ մեկ ԲԱՅՑ կա՝ ի՞նչ կլինի հետո։
Հետոն անորոշ է առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական, առավելապաշտական քաղաքականության և Հայաստանում հաստատված օտար շահեր սպասարկող իշխանությունների ֆոնին։
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ առաջացած բարդությունների հիմքում միայն փակ միջանցը չէ, այն Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի առանցքային, սակայն միակ բաղադրիչը չէ։
Միջանցքի փակումն Ադրբեջանի համար միջոց է՝ արագացնելու Արցախի հայաթափման գործընթացը, գլոբալ առումով՝ հանձնման պրոցեսը վերջնակետին հասցնելու համար։
Այս ճանապարհին, Ադրբեջանը փորձելու է նոր զիջումներ ստանալ նաև Հայաստանի հաշվին՝ միջանցք, ՀՀ-ից բռնազավթված տարածքների լեգիտիմացում, ապառազմականացում և այլն։
Յուրաքանչյուր օրը հայկական շահերի դեմ է աշխատում, իսկ այս վտանգավոր գործընթացը կանգնեցնելու որևէ լուրջ քայլ իշխանությունը չի իրականացնում, ավելին՝ պատերազմի շանտաժի ներքո հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.