Մարտահրավերները շատ էին. ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ամփոփել է տարին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ամփոփել է անցնող տարին, ու նշել, որ այն լի էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
ՄԻՊ–ը հիշեցրել է, որ այսօր արդեն 20-րդ օրն է՝ արգելափակված է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելով 120 հազար խաղաղ մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց։
«Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Ծնողներն ու երեխաները մնացել են արգելափակված ճանապարհի երկու կողմերում»,– նշել է նա։
Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ պաշտպանի հաստատությունը շարունակում է միջազգային կազմակերպություններին ներկայացնել ճգնաժամի փաստերն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները, ինչպես նաև պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով։
Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև 2022թ.–ի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիային, նշելով որ սահմանամերձ մի շարք բնակավայրերում ապրող մարդկանց խաղաղ կյանքը կանխամտածված կերպով խաթարվել է.
«Որպես հաստատություն, մենք աշխատեցինք հավաքագրել խախտումների վերաբերյալ բոլոր փաստերն ու դրանք հետևողական կերպով ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու դերակատարններին»,– ասել է Գրիգորյանը։
Իր ամանորյա ուղերձը ՄԻՊ–ը ամփոփել է լավատեսական նոտայով` ասելով որ շարունակելու են աշխատանքը բոլոր մարտահրավերների հաղթահարման, մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության համար բարենպաստ միջավայրի ստեղծման ու բոլորի անվտանգ ապագան կերտելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.