Պետք է դիմանալ, քրտնաջան աշխատել և երբեք չկորցնել հավատն ու ինքնատիրապետումը. Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը վերլուծել է, թե ինչպիսին է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից:
«Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛, իհարկե, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։ Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարված, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաև շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մեզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, 1992, 1993, 1994, 2016, 2018, 2020 թվականները, այո, դա չափազանց շատ, և՛ մեկ ժողովրդի, և՛ մի սերնդի համար։ Բայց այդպիսին է մեր ճակատագիրը, մեր խաչը, որը մենք պետք է կրենք։
Կրիտիկական ժամանակաշրջանների թվում կան նաև այնպիսիք, որոնք կարելի է որակել որպես կրկնակի ճակատագրական ժամանակաշրջաններ, երբ աշխարհաքաղաքական հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեզ համար նման ժամանակահատվածներ կարելի է համարել, օրինակ, 1914-1923թթ. 1985-1991 թթ.:
2022 թվականին համաշխարհային աշխարհաքաղաքական ճեղքվածք է արձանագրվել, որն ազդում է նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Ուստի 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։ Բայց այստեղ պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական ճեղքվածը պարտադիր չէ, որ դրսևորվի աղետներով, այն կարող է լինել նաև աղետների կանխարգելման շրջան։ Պետք է հասկանանք նաև, որ երկակի աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանները հղի են ոչ միայն վտանգներով ու մարտահրավերներով, այլև մի շարք բարդ խնդիրների լուծումների հնարավորություններով ։ Պարզապես պետք է դիմանալ, քրտնաջան աշխատել և երբեք չկորցնել հավատն ու ինքնատիրապետումը», - գրել է նա։
Aysor
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.