Չենք կարող անմասն մնալով հետևել՝ ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում․ ԱՄՆ կոնգրեսականը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«Կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի և դեղորայքի կենսական մատակարարումների իրականացումը: Անհանգստացնող է, որ Ալիևը ողջունում է «ազատ խոսքը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին սպառնալու համար», - նշել է Փալոնը։
Վերջինս նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի իր գործընկերների հետ աշխատանքներ է իրականացրել՝ դրդելու ԱՄՆ պետդեպին ու համաշխարհային առաջնորդներին լուրջ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու «մարդածին այս աղետը»։
«Առաջիկա օրերին 120 հազար անմեղ կյանք կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Մենք չենք կարող անմասն մնալով հետևել, թե ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում։ Կարողություններիս սահմանում անելու եմ ամեն բան, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի ցանկացած հնարավոր դիվանագիտական գործիք՝ վերջ տալու այս դաժան շրջափակմանը», - հայտնել է Փալոնը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.