Մենք կանգնած ենք լուրջ որոշում կայացնելու խնդրի առջեւ․ Ռուբեն Վարդանյան
կանգնած ենք լուրջ որոշում կայացնելու խնդրի առջեւ, այն հեշտ չի լինելու։ Այս մասին «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա պարզաբնեց, որ երեք ճանապարհ կա՝ կամ ենթարկվել ադրբեջանական օրենքներին եւ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ կամ հեռանալ Լեռնային Ղարաբաղից կամ հաղթահարել այն մարտահրավերը, որը նետել է հակառակ կողմը, որը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք չունեն ապրել իրենց հողում այնպես, ինչպես ցանկանում են։
Նրա խոսքով՝ սա պայքար է ոչ միայն շրջափակման դեմ, այլ 120 հազար մարդու կյանքի ու իրավունքների համար։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, Լեռնային Ղարաբաղի ներսում միավորվենք եւ օգնենք այն մարդկանց, ովքեր կորցրել են աշխատանքը»,-նշեց Վարդանյանը:
Նա հավելեց, որ թե Հայաստանում, թե սփյուռքում պետք է հասկանան, որ սա լուրջ պայքար է։ Օգնությունը, որը մենք խնդրում ենք, օգնություն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար, այլ օգնություն ողջ հայության համար։ Լեռնային Ղարաբաղը հայության խորքային արմատն է։ «Մենք պետք է հաղթահարենք ամենաբարդ մարտահրավերները։ Մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա՝ մեր օրենքներով եւ արժեքներով։ Դրա համար մենք ամեն ինչ անում ենք ե՛ւ տեղեկատվական, ե՛ւ դիվանագիտական ոլորտում, ե՛ւ հրապարակային, ե՛ւ ոչ հրապարակային»,-նշեց պետնախարարը։
Նրա գնահատմամբ՝ այս պայքարը շատ ավելի խորն ու ծանր է, քան թվում է։ «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները, քանի որ ես տեսնում եմ այդ ուժն ու ոգին։ Շնորհակալություն բոլոր հոգատար մարդկանց։ Սա Սարդարապատն է, որի մասին ես խոսեցի։ Մենք պետք է միավորվենք եւ հաղթահարենք մարտահրավերները»,-եզրափակեց Ռուբեն Վարդանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.