Последние новости

ԻՆՉ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԱԼԻԵՎԸ ԵՎ ԻՆՉ ԱՍԱՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Ի՞նչ ունենք Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսի պարագայում։ Հայաստանի և Արցախի վրա ճնշումը շարունակվելու է բոլոր ուղղություններով, քանի դեռ իշխանության ղեկին են մնում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Հուսալ, թե Ալիևը կանգ կառնի, ոչ մի հիմք չկա, նա կպահանջի առավելագույնը, նոր պահանջներ կներկայացնի, և ավելին. կթելադրի Հայաստանի իշխանություններին, թե ինչպես պահեն իրենց։

Ըստ Ալիեվի, եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի պայմաններով, սահմանազատում անցկացնի Բաքվի պայմաններով՝ լա՛վ։ Իսկ եթե ոչ, ապա Ալիևն ինքը կորոշի, թե որտեղով պետք է անցնի սահմանը և ինչպես վարվել Հայաստանի հետ։ «Չեն ուզում սահմանազատում, պետք էլ չէ։ Ուրեմն, սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք հարկ կհամարենք»,- ցինիկ անկեղծությամբ ասում է Ադրբեջանի նախագահը։

Այո, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին ոչինչ չկա, խոստովանում է Ալիևը։ Այնտեղ «Զանգեզուրի միջանցքի» մասին ոչինչ ասված չէ, հետո՞ ինչ։ Հիմա ինքը՝ Ալիևը, բարձրացնում է այդ հարցը և արդեն մտցրել է դա միջազգային օրակարգ։

Նա ասում է, որ շարունակելու է զինվել Հայաստանի դեմ, իսկ Հայաստանին զինվել չի կարելի։ Ինքը՝ Ալիևը, նախազգուշացրել է Փաշինյանին, որ նրան չարժե զինվել, քանի որ եթե ինքը զգա, որ Հայաստանից վտանգ է բխում, եթե ինչ-որ վտանգ տեսնի իր երկրի համար, ապա առանց վարանելու կրկին կհարվածի, անկախ նրանից, թե որտեղ պետք է ոչնչացնել այդ վտանգը. Ադրբեջանի ներսում, թե նրա սահմաններից դուրս։

Ալիևն արդեն սպառնում է նաև նրանց, ովքեր մտադիր են համագործակցել Հայաստանի հետ սպառազինության ոլորտում։ Այսպես, նա մատ թափ տվեց Հնդկաստանի վրա, որը մտադիր է ինչ-որ բան վաճառել Հայաստանին... Եթե այսպես շարունակվի, ապա շուտով ընդհանրապես կարգելի այլ երկրներին որևէ կերպ համագործակցել Երևանի հետ։ Եվ գուցե Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց Փաշինյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ Ալիևն արգելե՞լ էր դա։

Ալիևը բացահայտ ասում է, որ ողջունում է Լաչինի միջանցքի արգելափակումը, և որ 2025 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ այլևս չեն լինի։ Եվ թքած ունի միջազգային կազմակերպությունների բոլոր կոչերի վրա։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հայերին, ապա նրանք, ըստ Ալիևի, ունեն երկու տարբերակ. կա՛մ նստել խաղաղապահների մեքենաներն ու գնալ Հայաստան, կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել և ապրել նրա օրենքներով։ Մտածելու համար ժամանակ է տալիս մինչև 2025 թվականը, երբ ռուս խաղաղապահները Բաքվի պահանջով կլքեն տարածաշրջանը։

Ամփոփենք Ալիևի հայտարարությունը։ Նա փաստացի ասում է Հայաստանին. կա՛մ դուք հոժարակամ ընդունում եք իմ բոլոր պայմանները, կա՛մ ես հասնում եմ այդ ամենին ուժով, և դուք ստիպված կլինեք էլի բազում զոհեր տալ։

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ։ Որ չի պատրաստվում պատերազմել Ադրբեջանի դեմ, ՀԱՊԿզորավարժություններ անցկացնել մտադիր չէ, այլ փորձելու է սանձել Ալիևին դիվանագիտական մեթոդներով։ Ընդ որում ինքն էլ շատ լավ հասկանում է, որ ոչ մի դիվանագիտություն չի ստիպի Ալիևին հեռանալ արդեն զավթած տարածքներից։ Ոչ մի դիվանագիտություն չի ստիպի Ալիևին բացել Լաչինի միջանցքը։

Այս խնդիրները լուծելու համար կա լոկ երկու ճանապարհ: Կա՛մ ուժով ստիպել Ալիևին զիջումների գնալ, ինչը Փաշինյանը մտադիր չէ անել, կա՛մ առաջարկել Ալիևին ավելի մեծ ինչ-որ բան, մշտապես ուրանալով Հայաստանի և Արցախի շահերը։ Թեև բնավ փաստ չէ, թե դա «կօգնի», ասում է Փաշինյանը, քանի որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի ընդգրկումով նրա կազմում, և Ալիևը հպարտությամբ է խոսում այդ մասին, բայց այ Բաքուն հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Պարզվում է…

Վազգեն Մանուկյանն այսպես մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. «Խղճուկ մարդ, ո՛չ գիտելիքներ, ո՛չ տրամաբանություն, ո՛չ խիղճ: Խեղճ պետություն, խեղճ ժողովուրդ…»։

Ալիևի և Փաշինյանի մամլո ասուլիսները կասկածի տեղ չեն թողնում. Հայաստանին և Արցախին այս տարի մեծ փորձություններ են սպասվում։ Հայ ժողովրդի համար միակ ընտրությունը հետևյալն է. այդ փորձությունների միջով մենք մտադիր ենք անցնել Փաշինյանի հետ, թե՞ առանց նրա։

Հ.Գ.-Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյան. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։ Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։ Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ Հայրենիքի կողքին է եղել։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Արցախի կողքին՝ պաշտպանելով Արցախը բնաջնջումից և բռնազավթումից»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.

    • ЕЩЕ НЕ "ОХВАЧЕННЫЙ" FRONTEX
      2024-04-12 09:06

      Энтузиазм, с которым правящая в Армении команда носится с идеями об интеграции во всевозможные еще не охваченные европейские структуры напоминает пословицу о выплеснутом вместе с грязной водой ребенке. Архитектура безопасности не терпит истеричных телодвижений, тут легко все разрушить, а заново выстроить очень трудно.

    • ПРОЗОРЛИВЫЙ И ПРАГМАТИЧНЫЙ ЗАПАД
      2024-04-06 10:44

      Кроме кучи заявлений о намерениях, ради которых явно не стоило тратиться даже на билет на самолет, ЕС заявил о готовности предоставить Армении 270 миллионов евро. В течении 4-х лет… Не порадовал город писающего мальчика: цифра, конечно, совсем не велика. Тем более разбитая на 4 года. Если бы Пашинян бросился в ножки Царукяну, мог бы, наверное, выклянчить и побольше. Но, представляется, что сумма, которую ЕС готов выделить Армении, интересна не только чисто в финансовом и экономическом плане. Она симптоматична и с политической точки зрения. Очень вероятно, что приведенная цифра говорит о том, что на Западе уже не верят в Пашиняна. Не в том смысле, что он идет неверным курсом, а в том смысле, что может еще долго удерживать власть.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ