Последние новости

Զախարովա․ Մոսկվան համաձայն չէ Զելենսկու խաղաղության ծրագրի վերաբերյալ Թուրքիայի գնահատականներին

Ռուսաստանը համաձայն չէ Թուրքիայի գնահատականին «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած խաղաղության ծրագրի վերաբերյալ, այդ ծրագիրն անընդունելի է Մոսկվայի համար», հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ լավ հայտնի է Զելենսկու, այսպես կոչված, խաղաղության ծրագրի վերաբերյալ Թուրքիայի գնահատականը, մենք չենք կարող համաձայնել դրա հետ, Կիևի ռեժիմի այս նախաձեռնությանը Անկարայի աջակցությունը դժվար թե նպաստի Ուկրաինայում խաղաղության հասնելու օպտիմալ ուղիների որոնմանը։ Արդեն բազմիցս խոսել ենք մեր երկրի համար այս ծրագրի անընդունելիության մասին»,- ասել է Զախարովան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ