ԱՆԴՈՒՆԴ ՍԼԱՑՈՂ ԳՆԱՑՔԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՎԸ
Դիվանագետ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը երեկ մի գրառում էր արել. «Մարդ ի՞նչ երևակայության պիտի լիներ՝ 88-ի արցախյան պայքարի օրերին պատկերացնելու համար, որ 2023-ին անկախ Հայաստանի պաշտոնական ալիքը չի հաղորդելու շրջափակված Արցախից հաղորդվող հեռուստակամուրջը, և որ հայաստանյան հասարակության մեծ մասը խորապես թքած է ունենալու այդ հանգամանքի վրա»։
Աշոտ Ոսկանյանին վերաբերվելով մեծ հարգանքով և համարելով բացառիկ մտածող մարդ՝ ցանկանում եմ շարունակել նրա ասածը.
- Անլիդերություն ազգերը գնում են ողբերգության։ Մենք հիմա պրոցեսի վերջնագծում ենք։
- Հասարակության մի հատված ապրում է «сучья зона»-ի բարքերով. ինձ լավ լինի՝ պետություն-հայրենիք-հայրենակից՝ թքած։ Այդ զոնայում տեղավորվում են տարբեր սոցիալական խմբեր, անհատներ, տեսակներ, հիմնարկներ և այլն։
- 88-ի արցախյան պայքարից ի վեր չձևավորվեցին ազգային- առաջադիմական վերնախավեր, որոնք կկրթեին հասարակություն և կսերմանեին պետական մտածողություն։ Եվ այսօր վերնախավերի և պետական ինստիտուտների փոխարեն մենք ունենք իշխանական և հակաիշխանական ԱՆԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ սպասարկող շքախմբեր։
- Մեր հասարակության շատ փոքր հատվածն է, որ հիմքում ունի արժեքներ և քաղաքակրթական չիկարելիներ։ Ես իրոք չգիտեմ, թե գիտության ո՞ր դիսցիպլինայով է (գենետիկա, փիլիսոփայություն, անասնաբուժություն), բացատրվում այն մարդկանց վարքագիծը, որոնք պատերազմից հետո մասնակցում էին Նիկոլի դեմ ցույցերին, իսկ հետո տեղավորվում Նիկոլի իշխանության մեջ, ծառայելով այդ իշխանության հարատևմանը։
- Նիլոն ու Ալենը պատերազմ են հայտարարել Ռուսաստանին։ Նման դեպքերում գինը լինում է այլոց կյանքերը, հայրենիքի կորսված հատվածները. դա է վկայում հայկական և համաշխարհային պատմությունը։ Բայց չկա այս տարրական բանի ընկալումը և որ ավելի վատ է ՝ չկա այդ ամենը մարդկանց բացատրողը։
- Այս պահին պրոցեսները գնում են շատ արագ, և լինելու է հանգուցալուծում։ Ընթանում է երրորդ հանրապետության կազմաքանդման գռեհիկ պրոցես. նեխում են պետական ինստիտուտները, քաղաքական համակարգը, նեխում է հասարակությունը։
- Այս պրոցեսը և արյունոտ աղետը կանգնեցնելու մեկ ձև կա. նոր մարդիկ, նոր գաղափարներ, ժամանակավոր նոր ձևաչափեր, որոնք կստանձնեն գոնե ժամանակավոր հակաճգնաժամային ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ։ Միայն այդպես է հնարավոր կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը, որի մեջ մեր ընտանիքներն են, մեր պատմությունը, մեր ողջ հոգևոր ժառանգությունը, մեր ապագան։ Եվ նոր ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ պետությունը պետք է վեր դասի իշխանությունից, իշխանության ժամանակ ձեռք բերած գույքից և փողից, սեփական կոմֆորտից և այլ բաներից։
- Ունենք քիչ ժամանակ՝ կանգնեցնելու աղետը, դրանից հետո պետք է գնա ներպետական առողջացում և իհարկե, կոշտ «ռազբորկա»՝ թե ինչո´ւ 30 տարում մենք հասանք այս հանգրվանին։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.