Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ ՈՒ ԿԵՂԾՈՒՄ Է, ԵՐԲ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ԲԱՆԱԿԸ 1997-ԻՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՉԻ ԱՊՐԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. պատերազմում իր պարտության ու իր իսկ մեղքով ներկայում ստեղծված վիճակի համար պարբերաբար որպես մեղավոր է նշանակում զինվորներին, սպաներին, հրամանատարներին և բանակն ընդհանրապես: Վերջերս էլ հերթական անգամ նա հայտարարեց, թե, ըստ էության, չբարեփոխված բանակ է ժառանգություն ստացել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է: «Երբ 2020-ի հուլիսին հայկական կողմը երկու մարտական հենակետ էր վերցրել, Փաշինյանը փորձեց իր անունը ռազմական հաղթանակների հետ կապել:
Ժամանակին ամեն Աստծու օր նման օպերացիաներ էինք անում, այնքան սովորական էր դա, որ որևէ մեկը պարգև չէր էլ ստանում՝ համարելով, որ իր պարտականությունն է կատարել: Հիմա Փաշինյան Նիկոլը երևի նաև հիշողության կորուստ ունի: Մոռանում է, որ նույն 2020-ի հուլիսին պարգևներ բաժանելուց զատ ասում էր, որ հայկական բանակը կրկին վերահաստատեց տարածաշրջանում իր ուժեղ լինելու հանգամանքը, մի փունջ կենաց էր ասում:
Այսինքն, Փաշինյանը, որպես ժառանգություն, տարածաշրջանում ուժեղ բանակ էր ստացել, որն իրականություն է: Մինչդեռ նա փայլուն կերպով այդ նույն բանակը 2018ից սկսած «չարեփոխումների» հետևանքով բերեց մի վիճակի, երբ մեր առջևից փախչող թուրքը կարողացավ մեզ դասեր տալ: Հիմա Փաշինյանը ստում ու կեղծում է, երբ ասում է, թե բանակը 1997-ից զարգացում չի ապրել: Այս ստախոսը ընդամենն ուզում է մանիպուլացնել, իրենց իսկ բառամթերքով ասած՝ «կռուտիտներ» անել:
Չի ստացվի, իր ու իր քաղաքական թիմի փուչիկը վաղուց է պայթել: Մեծ հաշվով, այլասերումների ու պղծության քարոզչությամբ զբաղվողների, այսպես կոչված, քաղաքական թիմը չէր կարող հայրենանվեր գործ անել, կառավարիչներ չունենալով՝ չէր կարող երկիր կառավարել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Նահապետյանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.