Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԻՇԽՈՂՆԵՐԸ ՄԵՐԸ ՉԵՆ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Արցախը ոչ միայն հայկական հող է, Արցախը ոչ միայն Հայաստանի մաս է, Արցախը նաև հայկական պետականության մաս է։
Արցախը Հայաստանի ինքնիշխանության կրիտիկական կարևորության բաղադրիչներից է։
Ովքեր փորձում են հակադրել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը, իրականում հենց ՀՀ ինքնիշխանության դեմ են պայքարում։
Ու սա ոչ միայն իմ՝ որպես հայ ազգայնականի, համոզմունքն է, ես նման բան լսել եմ, օրինակ՝ ԵՄ քաղաքական խոհանոցից քաջատեղյակ, պարբերաբար այդ խոհանոց ելք ու մուտք անող, ինչ-ինչ կաբինետներում ինչ-ինչ հարցեր լուծող շատ պրագմատիկ մի եվրոպացուց էլ։ Որը ասում էր. «Սա պետք է բացատրեք ձեր իշխանություններին»։
Միակ բանը, որ նշածս եվրոպացին այդպես էլ չկարողացավ հասկանալ, այն էր, որ Հայաստանում այսօր իշխողները մերը չեն։ Իր ամբողջ փորձով ու գիտելիքով հանդերձ այդ միտքը նա չկարողացավ մարսել։
Հ.Գ. Գրածիցս տպավորություն կարող է ստեղծվել, թե այդպես ասող միայն մեկ հոգու եմ ճանաչում ոչ հայ։ Իրականում շատ են, ուղղակի գրառմանս մեջ կոնկրետ այս դեպքն եմ օրինակ բերել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 11:44
Военные удары израильских сил по Тегерану унесли жизни по меньшей мере шести иранских ученых-ядерщиков, сообщает Tasnim.
-
2025-06-13 11:42
Армения проголосовала за резолюцию Генассамблеи ООН, требующую немедленного прекращения огня в секторе Газа. Об этом сообщает пресс-служба организации.
-
2025-06-13 11:40
В воскресенье было объявлено о проведении шестого раунда переговоров между США и Ираном. А Израиль напал на ИРИ, чтобы сорвать эти переговоры и втянуть США и Иран в войну. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am иранский аналитик Пуйя Хоссейни.
-
2025-06-13 11:39
Тегеран запросил экстренное заседание Совбеза ООН в связи с ударами Израиля по Ирану, передает агентство IRNA.