Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՉՓԱԿՎԵՑ 5-6 ԱՄԻՍ ԱՌԱՋ, ՔԱՆԻ ՈՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ՉԷՐ
«Ինչո՞ւ Լաչինի միջանցքը չփակվեց 5-6 ամիս առաջ, որովհետև այս ժամանակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերախմբագրված չէր։ Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայում, վերահաստատեց Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությունը»,- այս մասին «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ Արցախի կարգավիճակի վերաբեյալ խոսքով չկար, իսկ եթե վերլուծում են նախկինում եղած բանակցությունները, ապա տեսնում են, որ միշտ մոտեցումը եղել է այն, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Լաչինի միջանցքը, նույնը պետք է ունենա Արցախի Հանրապետությունը։
«Երբ դու պայմանավորվում ես և ճանաչում ես Արցախը որպես Ադրբեջանի մաս, դա նշանակում է, որ և Լաչինի միջանցքը, և տեղի հանքերը, և ցանկացած այլ կառույց, որը գտնվում է Արցախում, դա Ադրբեջանինն է։ և տրամաբանական է, որ Ադրբեջանն անելու է այն, ինչ հիմա տեսնում ենք»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ հավելելով, որ նրանք օգտագործելու են բոլոր գործիքները, որ հասնեն իրենց նպատակին։
Քաղաքագետի խոսքով՝ երկու օր առաջ կանգնած էինք Արցախի պետականության կազմալուծման առջև (խմբ.՝ նկատի ունի շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին տարածվող լուրերը), ինչն ամենակարճ ճանապարհներից մեկն է, որով կարող էին ամրագրվել Պրահայի բանակցությունները։
«Ցավոք սրտի, մեզանում քննարկվում են տեխնիկական լուծումներ՝ նոր ճանապարհ սարքել, օդային միջանցք բացել, բայց եթե հարցը քաղաքական է, ապա դրա լուծումը ևս քաղաքական դաշտում է»,- ընդգծեց Բենիամին Մաթևոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 06:25
Архиепископ Баграт Галстанян посетил Карена Геворкяна, получившего перелом ноги вследствие применения силы полицией. Об этом сообщается на странице движения «Тавуш во имя Родины» в Facebook. Новости Армении - NEWS.am
-
2024-05-15 06:20
Один из участников акций неповиновения в Ереване задержан по подозрению в хулиганстве, сообщила пресс-служба Следственного комитета.
-
2024-05-15 06:18
Вашингтон может «фундаментально пересмотреть» отношения с Грузией в случае окончательного принятия закона об «иноагентах». Об этом заявила пресс-секретарь Белого дома Карин Жан-Пьер, передает Эхо Кавказа.
-
2024-05-15 06:17
Из Матенадарана в ереванскую церковь Зоравор Сурб Аствацацин доставлено Евангелие Зоравор в память о католикосе Мовсесе Татеваци. Об этом сообщается на странице в Facebook музея-института древних рукописей «Матендаран».