Նամակ եմ պատրաստում. Թովմասյանը` Բաքվի կողմից արցախցի երեխաներին հոգեբանորեն ճնշելու մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է պատրաստում Ադրբեջանի կողմից արցախցի 19 երեխայի հոգեբանական բռնության ենթարկելու մասով։ «Ֆեյսբուքի» իր էջում նա գրել է, որ նամակներն ուղարկելու է միջազգային իրավասու մարմիններին։
Հայտնել ենք, որ հունվարի 17-ին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից հեռու` Հայաստանում մնացած 19 արցախցի երեխա վերադարձավ Ստեփանակերտ։ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցրել են, քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, նրանց ենթարկել հոգեբանական բռնության, մեքենայում իրարանցում է առաջացել, երեխաներից մեկն ուշաթափվել է։
«Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում․ թիրախավորել են նույնիսկ անչափահաս երեխաներին, ովքեր խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան մեկ ամիս անց վերադառնում էին Արցախ՝ ծնողների մոտ։»,– գրել է Թովմասյանը։
Նա նշել է նաև, որ ադրբեջանցիների հանցավոր գործողություններն այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։
Ըստ Թովմասյանի`այդ սանձարձակ պահվածքով Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները։
«Սա պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։ Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ ևս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ»,– գրել է Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ երեխաները Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլ - 2022»–ին մասնակցելու համար և ադրբեջանցների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չէին կարողանում վերադառնալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.
-
2025-06-10 19:54
На рынке недвижимости Армении сохраняются риски избыточного (по сравнению с платежеспособным спросом) предложения нового жилья. Об этом говорится в отчете ЦБ о финансовой стабильности за 2024 год, который представил на сегодняшней пресс-конференции председатель ЦБ Мартин Галстян.
-
2025-06-10 19:47
«Армяно-российский месяц», начавшийся с визита Никола Пашиняна в Москву на празднование 80-летия Победы в ВОВ, можно считать завершенным, и пора подводить даже не промежуточные, а окончательные итоги.
-
2025-06-10 18:04
Экс-президент Армении и лидер Республиканской партии Серж Саргсян резко осудил кампанию премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви (ААЦ) и Католикоса всех армян Гарегина II, заявив, что эти нападки являются частью более широкой идеологической стратегии власти.