Լավրով․ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը, կարծում եմ, առաջիկայում կկարգավորվի
Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մոտ ժամանակներս կկարգավորվի։ Այա մասին հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես երեկ խոսել եմ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Լաչինի միջանցքը, համաձայն պայմանավորվածության, որը ձեռք է բերվել երեք երկրների ղեկավարների կողմից, պետք է ազատ լինի երկու ուղղություններով՝ բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար», - ասել Է Լավրովը։
Նա նշել է, որ այնտեղ առանձին ամրագրված է, որ ոչ մի ռազմական բեռ չպետք է անցնի այդ երթուղով։
«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, որ հայկական կողմը ականներ է հասցրել Ղարաբաղ այդ միջանցքով, հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են դրանք։ Երկու կողմից էլ շատ մեղադրանքներ են հնչում։
Մենք, մեր հերթին, առաջարկել ենք մի շատ պարզ բան. զորակազմը, որը Ռուսաստանն ուղարկել է այնտեղ, լիազորություններ ունի վերահսկելու այդ երթևեկությունը և բոլոր հնարավորություններն ունի ստուգելու յուրաքանչյուր տրանսպորտային միջոց։
Բառացիորեն երեկ կամ նախանցյալ օրը տեղի են ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ այդ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի», - հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարը։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:26
Двое армянских борцов-вольников завоевали медали на чемпионате Европы U-20 в Италии, сообщает Федерация борьбы Армении.
-
2025-07-07 09:25
Лидер движения «Священная борьба», политзаключенный, архиепископ Баграт Галстанян написал письмо из УИУ «Ереван-Кентрон».
-
2025-07-07 09:22
Минэкономики Армении заплатило авиакомпании Wizz Air 50 тыс. евро за маркетинговые и рекламные материалы о туристической привлекательности страны.
-
2025-07-07 09:21
Источник рассказал, что сейчас в Москве готовится делегация, которая на наступающей неделе неофициально отправится в Баку с целью попытаться неформально урегулировать конфликт между двумя странами. Об этом пишет Telegram-канал ВЧК-ОГПУ.