Բրովարիում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թվի վերաբերյալ ճշտված տվյալներ են հայտնվել
Ճշտված տվյալների համաձայն՝ Բրովարիում ուղղաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
«Բրովարիում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ տվյալները ճշտվել են. զոհվել է 16 մարդ, որից 3-ը՝ երեխա։ 30 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 12 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներկայումս որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հունվարի 18-ին Կիևի մարզի Բրովարի քաղաքում մանկապարտեզի մոտ ընկել էր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը։ Օդանավում եղել է ինը մարդ՝ ՆԳՆ օպերատիվ խմբի վեց ներկայացուցիչներ, մասնավորապես՝ նախարարության ղեկավարությունը՝ նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա տեղակալ Եվգենի Ենինը և պետքարտուղար Յուրի Լուբկովիչը։ Բոլորը մահացել են։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հանձնարարել է Ազգային ոստիկանության և այլ լիազոր մարմինների հետ համատեղ պարզել Բրովարիում ուղղաթիռի կործանման բոլոր հանգամանքները։
Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնել է, որ այս պահին պարզ չէ, թե ինչն է դարձել Կիևի մարզում ուղղաթիռի կործանման պատճառ, դիտարկվում են բոլոր տեսակի վարկածները։
Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարության մամուլի քարտուղար Յուրի Իգնատի խոսքով՝ Կիևի մարզում կործանված ուղղաթիռը Ֆրանսիայի կողմից փոխանցված Super Puma AS 332-ն է։
Այս ուղղաթիռները նախատեսված են հատուկ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ՆԳՆ-ի համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 14:09
Трагическим инцидентом завершилась прогулка на квадроцикле в курортном Цахкадзоре (Котайкская область Армении), сообщает сайт криминальных новостей shamshyan.com.
-
2025-05-24 14:08
Министерство иностранных дел Армении с 26 по 27 мая проведет второй международный форум «Ереванский диалог», в котором примут участие иностранные политики, а также представители научных кругов, гражданского общества и частного сектора. Дискуссии будут проходить под общим девизом «Навигация в условиях неопределённости».
-
2025-05-24 14:02
Вооруженные силы России нанесли групповой удар высокоточным оружием по предприятию ВПК Украины, сообщает Минобороны РФ.
-
2025-05-24 13:56
«Я сейчас очень боюсь, что внеочередными или даже очередными выборами в Национальное Собрание в 2026 года Пашинян и стоящие за ним силы заставят народ легитимизировать так называемый мирный договор», – заявил политолог, руководитель аналитического центра «Восканапат» Грант Мелик-Шахназарян в эфире программы «Есть вопросы» на Aysor.am.