Միրզոյանը կընդունի Թուրքիայի հրավերն ու կմեկնի Անթալիա
Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ է համարում։ Այս մասին նախարար Միրզոյանը հայտնեց այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես սա գնահատում եմ որպես դրական քայլ ու բնական առաջընթաց մեր երկխոսության գործընթացում։ Բայց կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությյւնն առայժմ ընթանւմ է, ու մենք լիահույս ենք, որ առաջիկայում նաև մյուս պայմանավորվածությունները իրականություն կդառնան»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը շեշտեց, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, փոխարենը, նրա խոսքով, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ։
Ինչ վերաբերում է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր շփումներին, Միրզոյանը հայտնեց, որ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ՝ այս, հրավեր է ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ու հավանաբար կընդունի հրավերը։
«Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել էր 2022 թ. մարտի 11-13-ն Անթալիայում անցկացված դիվանագիտական 2-րդ համաժողովին, որի շրջանակում շուրջ 30 րոպե առանձնարույց էց ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.