Էրդողան․ Մեր երկրին քննադատում են նրանք, ովքեր փորձել են Թուրքիային «անհարմար դրության մեջ դնել» Ղարաբաղում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհել է Bayraktar անօդաչուների քննադատությունից՝ դրանում մեղադրելով «հակաթուրքական շրջանակներին», որոնք ցանկանում են «նսեմացնել երկրի ձեռքբերումների նշանակությունը»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ հակառակ անօդաչու սարքեր արտադրողին սևացնելու արշավին՝ Baykar ընկերությունն այսօր այնպիսի քանակությամբ պատվերներ է ստանում, որ ընկերության արտադրական հզորություններն ամբողջությամբ բեռնված են։ «Նրանք, ովքեր դեռ երեկ հրաժարվում էին Թուրքիային անօդաչուների մատակարարումից, այսօր դիմում են Անկարային ԱԹՍ գնելու համար»,-նշել է նա, հաղորդում է Anadolu-ն։
«Baykar-ի քննադատության պատճառը այդ ընկերության ներդրումն է Թուրքիայի ձեռքբերումների մեջ»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայում արդեն գործում են անօդաչու ավիացիա արտադրող ութ ընկերություններ։ «Մեր երկրին այսօր քննադատում են նրանք, ովքեր փորձել են ստիպել Թուրքիային ներքաշվել Սիրիայում, անհարմար դրության մեջ են դրել Ղարաբաղում և անելանելի դրության մեջ՝ Էգեյան ծովում»,-կարծում է Էրդողանը:
«Վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիայի պաշտպանական ընկերությունների թիվը 56 - ից հասել է ավելի քան 2700-ի, իսկ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում նախագծերի բյուջեն 5,5 մլրդ դոլարից հասել է 75 մլրդ դոլարի՝ հաշվի առնելով տենդերները։ Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանումը մոտեցել է 4,5 մլրդ դոլարի սահմանագծին, իսկ ներմուծման փոխարինման մակարդակը 20 տոկոսից նվազել է մինչև 80 տոկոս»,-նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 16:30
Парламент Азербайджана с в третьем чтении утвердил проект Конституционного закона «Об утверждении изменений в Конституцию Нахиджеванской Автономной Республики».
-
2025-07-08 16:29
Парламент Армении лишил депутатской неприкосновенности депутата оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна. За ходатайство генпрокурора проголосовали 62 депутатов, против не было. Оппозиция не участвовала в голосовании.
-
2025-07-08 15:25
Всемирный совет церквей обеспокоен арестами церковных иерархов в Армении, действиями силовых структур в Первопрестольном Эчмиадзине. Организация выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ВСЦ.
-
2025-07-08 15:23
Правоохранители задержали главного инженера Мусалерского филиала компании «Электрические сети Армении» (Армавирская и Арагацотнская области) Ара Авакяна. Его доставили в следственный отдел Зейтуна. Об этом сообщил адвокат Тигран Айрапетян.