Սա շանտաժ է, սա էթնիկ զտում է․ Նատալի Լոիզոն՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին
38 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից, սննդամթերքն ու դեղորայքը սպառվում են, ընտանիքները բաժանված են։ 38 օր․այս դեպքում խոսքերը նշանակություն չունեն: Այս մասին Եվրախորհրդարանում Արցախում շրջափակման հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոզոն։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները «անգործունակ են», «միակ բանը, որ անում է Ռուսաստանը՝ սրում է հակամարտությունը»։ «Նախագահ Ալիևն ասել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, պետք է լքեն Ղարաբաղը։ Դա նույնիսկ շրջափակում չէ, դա ավելին է, քան շրջափակումը, դա շանտաժ է, դա էթնիկ զտում է: Իսկ ի՞նչ է անում Եվրոպան։ Ոչի՛նչ։ Հատուկ ներկայացուցչի ողորմելի հայտարարություն, որում նշել է, որ Լաչինի միջանցքում դիտորդները ոչինչ չեն կարող անել։ Ես ամաչում եմ, որ Եվրահանձնաժողովի նախագահը միտումնավոր հումանիտար աղետ կազմակերպող երկրին անվանում է «վստահելի գործընկեր»։ Սա ոչ թե մեր իմաստության խորհրդանիշ է, այլ մեր վախկոտության խորհրդանիշը», - ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.