Քյարամյանը մանրամասներ հայտնեց զորամասում բռնկված հրդեհի առնչությամբ
ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժիներասակրավորային վաշտերից մեկում բռնկված հրդեհի առնչությամբ կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոների խախտման պատճառով։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին ասաց ՀՀ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
«Այս պահի դրությամբ` այդ վարկածը բավականին հիմնավորվել է»,–ասաց նա։
Քյարամյանի խոսքով` դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով` շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։
ՔԿ նախագահը հայտնեց, որ դեպքի վայրում են քննչական խմբի անդամները, որոնք ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են փորձագետներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՆԳՆ հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, թեև հեռավորությունն, իհարկե, բավականին մեծ է եղել։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.