Մովսես Հակոբյան․ Անօրինական է առանց քննություն անցկացնելու մարդկանց ազատել պաշտոններից
Իրական պատասխանատուները պարզ կլինեն, երբ իրականացնեն ծառայողական քննություն կամ հետաքննություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին:
«Սա քաղաքական բան է, որ մարդկանց պաշտոնից հեռացնում են առանց պարզելու՝ ով է մեղավոր: Օրենքն արգելում է մարդուն ազատել պաշտոնից առանց հիմքերի: Ըստ կարգապահական կանոնադրության համապատասխան հոդվածի այդպես է: Անօրինական է, որ առանց քննություն անցկացնելու մարդուն ազատում են պաշտոնից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տեսակետին, որ այս դեպքում ավելի բարոյական կլիներ, որ պաշտպանության նախարարը հրաժարական տար, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Ես բարոյականը չգիտեմ, ես գիտեմ օրենքը որն է, իսկ օրենքը պահանջում է անցկացնել ծառայողական քննություն, պարզել մեղավորներին: Մեղավորներին պարզելուց հետո նոր որոշում կկայացվի»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճա զինվորական։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.