Նորատ Տեր-Գրիգորյանցը քննադատել է կորպուսի հրամանատարին պաշտոնից ազատելը
Եթե երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, ապա այս տրամաբանությամբ Փաշինյանը նույնպես պետք է հեռացվի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Այս մասին հունվարի 19-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«Սա սխալ և ոչ նորմալ երևույթ է: Կադրերի հետ այդպես չեն վարվում: Գիտեք որքա՞ն է պետք անցնել կորպուսի հրամանատար դառնալու համար։ Դասակ, վաշտ, գումարտակ, դիվիզիա։
Այո, արտակարգ դեպք է տեղի ունեցել, բայց ինչո՞ւ պետք է կորպուսի հրամանատարին հեռացնեն։ Հայաստանում այսօր դա արվում է հենց այնպես։ Նոյեմբերյանի ուղղությամբ մի լավ զինվորական գեներալ Սարգսյան կար, իսկ նրան պատերազմից առաջ ազատեցին պաշտոնից։ Մի՞թե կարելի է այդպես անել։
Չէ որ այդպիսով խաթարվում է մարտունակությունը, ոչնչացվում է գեներալի հեղինակությունը, իսկ սա գրեթե պարտություն է։ Չի կարելի այդպես կադրերը ցրիվ տալ: Գեներալները պետք է հեղինակություն լինեն։ Պատասխանատվությունը պետք է կրեն անմիջականորեն այդ զորամասի պետը, թիկունքի պետը, գումարտակի, վաշտի հրամանատարը»,- նշեց գեներալը։
Նա խորին ցավակցություն հայտնեց զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).