Նորատ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ ՆՇԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀՐԴԵՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն անվանում է արտակարգ պատահար, որը, ըստ նրա, տեղի է ունեցել այն մարդկանց ապաշնորհության, անկազմակերպվածության, անփութության պատճառով, որոնք պատասխանատու էին հրդեհային անվտանգության համար:
News.am-ի հետ զրույցում Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց, որ յուրաքանչյուր զորանոցում պետք է լինի հրդեհային անվտանգության հրահանգ, պետք է լինեն հրդեհաշիջման համար միջոցներ, հրդեհաշիջման ավտոմատացված համակարգ, հերթապահ, ահազանգի դեպքում շենքից ելք։
«Այդ ողբերգությունը վկայում է այն մասին, որ այնտեղ այդ ամենը չի եղել, մարզումներ չեն եղել։ Կարելի է ենթադրել, որ դռները փակ են եղել, վթարային ելք չի եղել, կրակմարիչ չի եղել։ Ամենայն հավանականությամբ, մարդիկ հայտնվել են փակուղում և չեն կարողացել ժամանակին դուրս գալ։
Այս ամենի համար պատասխանատու է զորամասի ղեկավարությունը, թիկունքի պետը, նրանք ենթակա են դատավարության։ Դա պետք է կանխել։ Բանակում ոչ մի զանցանք չպետք է անպատիժ մնա, իսկ դա հանցագործություն է։ Այս ողբերգությունը սխալ կառավարման արդյունք է։ Սխալ առաջադրանքներ են դրվել։ Սա նաև արդյունք է ծուլության, ամբարտավանության, վերադասի կողմից անվերահսկելիության»,-ընդգծեց Տեր-Գրիգորյանցը։
Զրույցի ավարտին գեներալը ևս մեկ անգամ իր խորին ցավակցությունը հայտնեց զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։
Հարուցվել է քրեական գործ։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։
Արամ Դանիելյան, News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.