Последние новости

Դասակի հրամանատար. Բառդակը գալիս է բոլորից՝ Գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բանակի թուլացումը, բառդակը գալիս է բոլորից՝ Գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ»,-Ազատ գյուղում մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է դասակի հրամանատարը։

 


Նրա խոսքով, այսօրվա ընթացքում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 6-ի ծնողն արդեն եկել է դեպքի վայր ու իրեն հարց ուղղել. «Ո՞ւր է իմ երեխան»։

«Ինչ ուզում են, թող ինձ հետ անեն կամ ասեն, ինձ չի հետաքրքրում։ Այն, որ չես կարողանում պատասխանել ծնողներին, դրանից վատ բան չկա։ Պետք է քննությունը մինչև վերջ տարվի ու մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասել է նա՝ ավելացնելով, որ երեկ եղել է զինվորների մոտ, որևէ բենզին չի տեսել այնտեղ։

Նրա խոսքով, գյուղում գազամատակարարում չկա, վառարանի համար տրամադրվում է փայտ և ածուխ, բենզինի մասին այսօր հնչեցրած հայտարարությունը որակում է որպես վարկած, ունի իր սուբյեկտիվ վարկածները։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ