Զոհվածի ծնող․ Ունենք կասկածներ, որ Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդեն մեկ ամիս է, որ «Եռաբլուրում» բռնությունների գործով որևէ գործողություն չի իրականացվում, առերեսումներ տեղի չեն ունենում, ուզում ենք ճշտել, թե կապիկներից որի հրամանն է նորից տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
Նրա խոսքով, «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3 առերեսում է եղել ոստիկանների հետ, իսկ վերջին ամսում ոչինչ տեղի չի ունեցել. «Ուզում ենք հասկանալ, թե ում հրամանն է կատարում Քննչական կոմիտեն, Երևի կամ գլխավորի (նկատի ունի վարչապետին-խմբ), կամ իր ձագերից մեկի հրամանը։ Այս գործով նախ պետք է պատժվեն կարմիր բերետավորները, դրանից հետո պետք է պատժվի այն մարդը, ով հրաման է տվել, իսկ վերջում էլ պատկերացնում ենք, որ համար մեկը պետք է պատժվի։ Մենք համոզված ենք, որ ոստիկաններն ինքնուրույն չեն գործել։ Առերեսման ժամանակ ոստիկանները տարբեր անուններ են տվել, իրենց ոչ մի ասածն իրականությանը չի բռնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ունեն կասկածներ, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը։
Հարցին, թե ինչպե՞ս են ոստիկանները բացատրում զոհվածների ծնողներին մարմնական վնասվածքներ հասցնելու փաստը, Ազատյանը պատասխանեց. «Հիմա ձևով, ասում են՝ սխալմունք է տեղի ունեցել, կներեք»։
Անդրադառնալով նախօրեին 15 զինծառայողների մահվան դեպքին, նա ասաց. «Իրենց մնալը անընդհատ բերելու է նման հետևանքների, երբ ենք դա հասկանալու՝ պարզ չէ»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.