Հաշվեքննիչ պալատ․ ԱՆ-ն տվյալներ չի տրամադրել իր տնտեսական արդյունավետության գնահատման համար
Առողջապահության նախարարությունը տվյալներ չի տրամադրել իր տնտեսական արդյունավետությունը գնահատելու համար։ Հունվարի 20-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական երեք հանձնաժողովների համատեղ նիստում, այս մասին հայտարարեց ի Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը։
Ըստ վարչության պետի՝ Հաշվեքննիչ պալատում լուրջ խնդիրներ են ծագել տեղեկատվության տրամադրման հարցում. Դա հիմնականում կապված է դրա տրամադրման սահմանափակումների հետ։ Որոշ դեպքերում տեղեկություն ընդհանրապես չի եղել։ Այս ամենը զգալիորեն սահմանափակել է ստուգման շրջանակը՝ անհնարին դարձնելով պատշաճ գնահատումը։
«Առողջապահության նախարարությունն, օրինակ, տեղեկատվություն չի տրամադրել ծրագրից օգտվող և «ԱրմՄեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում գրանցված շահառուների նույնականացման, ինչպես նաև քաղաքացիներին տրված ուղեգրերի մասին:
Այսպիսով, հնարավորություն չի տրվել համեմատելու շահառուներին մատուցված ծառայությունների ֆինանսավորման հիմքում ընկած ցուցանիշները, ինչպես նաև դրանց ճշտությունը։ Զեկույցներում նշված տեղեկատվության հավաստիությունը նույնպես պատշաճ կերպով չի վերլուծվել»,- պարզաբանեց Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը։
Այդ իսկ պատճառով, ինչպես նշեց պաշտոնյան, իր ղեկավարած գերատեսչությունը փաստացի զրկվել է վերոնշյալ միջոցառումների նպատակային իրականացման արդյունավետությունը գնահատելու հնարավորությունից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.