Բաբայան. Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն:
«Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն, եթե այս ամենի պատճառով անմեղ երեխա կամ ծեր մարդ մահանա։ Երբևէ մեղքը կներվի՞։ Այս հարցերը ոչ միայն փիլիսոփայական են, այլև բավականին գործնական, կենսական։ Ի վերջո, կյանքը և պատմությունը շատ հետաքրքիր և անկանխատեսելի հասկացություններ են…»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ արդեն 42 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում երեկ կրկին անջատել են գազամատակարարումը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.