Համահավաք Թեհրանում՝ ի զորակցություն Արցախի
Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կազմակերպվել է համահավաք՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության: Այս մասին տեղեկացնում է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի կայքը։
«Այսօր Արցախը իր վիրավոր վիճակով արյունարբու թշնամու հաճախակի սադրանքներին է ենթակա. մի նենգ ու ոճրագործ թշնամի, որ անմարդկային ու սադայելական ամեն միջոցի է դիմում Արցախն ու արցախցուն ընկճելու և իր իշխանության ենթարկելու համար։ Սակայն նա մոռանում է, որ Արցախը ինչպես անցյալում այնպես էլ ներկայում հավատարիմ իր ազգային պայքարի ոգուն, կա իբրև մկրտարան ու բրոբատիկեի ավազան, որի մէջ մտնել-ելնելով յուրաքանչյուր հայ ավելի է հայանում ու բյուրեղանում իր ազգային և ինքնուրույնության տվյալներով, որով և ավելի ևս հերոսանում ու արիանում»,- ասված է Թ.Հ.Թ. Առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանի հայտարարության մեջ:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, այսօր Արցախը հուսավառ նայվածքով նայում է հայաստանցի ու սփյուռքում ապրող իր հայրենակիցներին նրանցից առավել ուժ, զորակցություն, պայքարի և պահանջատիրության ոգեշունչ հանձնառության ակնկալիքով:
Ըստ կայքի, երբ, որ հնարավորություն ստեղծվի անմիջապես քայլեր կձեռնարկվի արցախահայության անմիջական կարիքների օժանդակության համար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 14:49
Тема «Зангезурского коридора», прокладывания которого через территорию Армении после второй карабахской войны продолжает добиваться Азербайджан, в последние дни вновь стала актуальной. Это произошло с подачи Турции.
-
2025-07-07 14:04
В Твери накрыли азербайджанскую ОПГ, которая занималась торговлей контрафактными сигаретами и алкоголем, сообщает Телеграмм-канал «Многонационал».
-
2025-07-07 14:02
Защита арестованного архиепископа Баграта Галстаняна в ближайшие дни представит несколько судебных исков о клевете в адрес владыки.
-
2025-07-07 14:00
В Баку в День Ашура у шиитов отобрали траурные флаги и осквернили, обращает внимание иранист Вардан Восканян, сообщает ФактИнфо.