Последние новости

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԸ՝ ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանն արդեն չորրորդ անգամ անջատում է չճանաչված հանրապետության գազը։ Մուկնուկատու են խաղում. անջատում են մի քանի օրով, սառեցնում մարդկանց, հետո միջազգային հանրության ճնշման տակ և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում նորից միացնում՝ ցուցադրելով իրենց «խաղաղասիրական տրամադրվածությունը»։ Վերջին՝ երեկվա անջատումը, պետք է ենթադրել, Ալիևի արձագանքն է Արցախի Պաշտպանության բանակի ապամոնտաժման, ռուս խաղաղապահների անցակետում ադրբեջանցի սահմանապահների ներկայության, կառավարությունում Բաքվի թելադրած կադրային փոփոխությունների իրականացման իր պահանջները կատարելուց Ստեփանակերտի հրաժարմանը։

Այս պայմաններում, երբ Բաքուն շարունակում է ցուցադրաբար անտեսել Արցախի շրջափակումը դադարեցնելու միջազգային հանրության կոչերը, առանձնակի ակներև է դառնում համայն հայության ջանքերի միավորման անհրաժեշտությունը՝ հակառակորդին դիմագրավելու համար, որը մտադիր է էթնիկ զտումներ անցկացնել Արցախում, որպեսզի հետո զբաղվի «Արևմտյան Ադրբեջանը վերադարձնելով», ինչի մասին բաց տեքստով խոսում է Ալիևը։

Արցախը մտադիր չէ հանձնվել, և այս պայմաններում չճանաչված հանրապետության յուրաքանչյուր բնակչի համար կարևոր են իր պայքարին սատարող ոչ միայն գործերը, այլև պարզ խոսքերը։ Անկախ նրանից, թե ումից են բխում դրանք. միջազգային կառույցներից, թե առանձին հայտնի հրապարակային անձանցից, ինչպիսին, օրինակ, թենիսիստ Կարեն Խաչանովն է, որն իր հերթական հաղթանակը կրկին եզրափակեց Արցախին սատարող խոսքերով։

Վերջապես ավելի ակտիվ քայլեր է ձեռնարկում Սփյուռքը։ Այդտեղ դեռ շատ անելիքներ կան, քանի որ Արցախին սատարելու նրա ակցիաների ներուժը շատ ավելի մեծ է, քան այն, ինչ տեսնում ենք այսօր, բայց որոշակի առաջընթաց կա։ Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում կունենա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ: Խոսակցությունը կվերաբերի այն քայլերին, որոնք Փարիզը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Արցախի շրջափակումը դադարեցնելու համար։ Ելիսեյան պալատի մամլո հաղորդագրության համաձայն, «հանրապետության նախագահը կօգտվի այս հնարավորությունից՝ նշելու Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների դերը, հիշեցնելու Հայաստանի անվտանգությանն ու կայունությանը իր անսասան կողմնակցության և վերահաստատելու Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդին»:

Ցուցանշական է, որ Մակրոնի զրուցակիցներից մեկը նույն այն Մուրադ Փափազյանն է, որին, ինչպեսև Սփյուռքի և Ռուսաստանի հասարակական-քաղաքական շրջանակների մի շարք այլ ներկայացուցիչներին, արգելված է մուտքը Հայաստան՝ հանրապետության վարչապետի հասցեին քննադատական արտահայտությունների պատճառով։

Զարմանալի բան, իհարկե, առանձնապես չկա։ Վարչապետն ու իր մտերիմներն ապրում են իրենց կյանքով, Հայաստանն ու Արցախը՝ իրենց։ Վարչապետն իր աշխարհընկալումն ունի, ինչպեսև Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ուրույն ըմբռնումը։ Այսպես, զորանոցում բռնկված հրդեհից ընդամենը երկու օր անց, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող, վարչապետը չգտավ ավելի լավ բան, քան խնջույքի մասնակցել իր ծննդավայրում։ Պարեկային ծառայության նոր ստորաբաժանումների ձևավորմանը նվիրված բանկետի: Ուրախանալ այդ իրադարձության առթիվ, ուտել-խմել... Հուսով ենք, որ ոչ միայն խմել:

Դե, իսկ 15 զինվորի մահվան առնչությամբ Փաշինյանը խորիմաստ հայտարարեց, թե խնդիրները «մակերեսին երևացողներ չեն»։ «Դրանք, եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի խնդիրներ են»,- ասաց մեր անհավանական վարչապետը, հավանաբար հասկանալով, որ սա այն դեպքը չէ, երբ կարելի է ողջ մեղքը բարդել «նախկինների» կամ ռուսների վրա։ Այստեղ պետք է ավելի խորը փորել. «ԴՆԹ-ի մակարդակի»։

Երջանիկ մարդ, որն իր համար ապրում է զուգահեռ իրականությանում, մինչ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները հերթական զորավարժություններն են անցկացնում՝ ուղղված բնակելի կառուցապատված տարածքում մարտերի նախապատրաստմանը: Եվ, հավանաբար, այդ երջանիկ մարդն իրավունք ունի նման պահվածքի, եթե «անհաշտ ընդդիմության» առաջնորդները, ցուցադրելով իրենց հիասթափությունն ընտրազանգվածից, որոշել են Փաշինյանի քաղաքականության դեմ իրենց բողոքը սահմանափակել սոցիալական ցանցերի շրջանակներով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

  • ФАРИСЕЙ
    2025-06-13 10:06

    Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.

  • НИСПОСЛАННЫЙ СВЫШЕ…
    2025-06-12 09:25

    Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна. 

  • ПАШИНЯН АНОНСИРОВАЛ КАСТИНГ ХУНВЕЙБИНОВ
    2025-06-11 09:19

    Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ